Քինգսլի Այքինսը սփյուռքի նախարարությունում դասախոսություն է անցկացրել
ОБЩЕСТВОԵվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՀՀ սփյուռքի նախարարության և «Առաքելություն Արևելք» կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի փետրվարի 2-ին անցկացվել է «Սփյուռքի ներգրավման ռազմավարությունները» թեմայով դասախոսություն: Բանախոսն էրիռլանդական «Diaspora Matters»կազմակերպության գործադիր տնօրենՔինգսլի Այքինսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակին՝ դասախոսությունը կազմակերպելու և անցկացնելու համար: Նախարարը նշել, որ Իռլանդիայից հրավիրված դասախոսը միջազգային կարգի փորձագետ է: Նրա ղեկավարած կազմակերպությունը խորհրդատվական ընկերություն է և ուղղորդում է կառավարությւններին, կառույցներին և անհատներին սփյուռքների վերաբերյալ հարցերում: «Կարծում եմ, որ նրա փորձը, դիտարկումներն ու հետազոտություները կարող են օգտակար լինել նաև մեզ համար»,- նշել է նախարարը:
Քինգսլի Այքինսը ներկայացրել է Իռլանդիայի տնտեսության մեջ և բիզնես ոլորտում սփյուռքի ներգրավվածության բացառիկ ձևաչափը: Նա նշել է հաջողության հասնելու կարևոր գործոնները, սփյուռքի նախաձեռնությունների ձախողման պատճառները, մարտահրավերների ու թերությունների հնարավոր դրսևորումները: Կարևորվել է այլ երկրների կողմից Սփյուռքի խնդիրների ուսումնասիրությունը, հատկապես՝ տնտեսության և գործարարության զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը:
Այքինսը կարևորել է ցանցային կապերի ստեղծումը, վստահության ամրապնդումը, սփյուռքին լսելը, ճկունությունը, հստակ ուղղորդված ռազմավարությունը: Նա նշել է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հաջորդ սերնդի՝ երիտասարդության հետ աշխատանքը, նրա ներգրավվածությունը ծրագրերում և տարեցների հետ աշխատանքի հատուկ ռազմավարությունը: Նրա համոզմամբ՝ սփյուռքի խնդիրները դառնում են շատ ավելի կարևոր պետությունների, կառավարությունների համար:«Յուրաքանչյուր երկիր ունի սփյուռքի կապիտալ տարբեր մակարդակներում, որը կազմված է մարդկանցից,ցանցերից, կապերից, ֆինանսներից ու գաղափարներից», -ընդգծել է Քինգսլի Այքինսը
Բոլոր հարցերը ամփոփվել են աշխույժ քննարկումներով ու հետաքրքիր առաջարկներով, նախանշվել են հաջորդական քայլեր:
Նշենք, որ իռլանդական «Diaspora Matters» կազմակերպության գործադիր տնօրեն Քինգսլի Այքինսը 2011թ. հրատարակել է ձեռնարկ համաշխարհային սփյուռքի ռազմավարության վերաբերյալ: 2012թ. Վաշինգտոնում հանդես է եկել որպես բանախոս Հիլարի Քլինթոնի կազմակերպած սփյուռքի համաշխարհային ֆորումում և 2013թ. գլխավորել է Դուբլինում տեղի ունեցած Համաշխարհային սփյուռքի գիտաժողովը:



