Լրանում է Ռուբեն Վարդանյանի հացադուլի 20-րդ օրը․ պատգամավորը այցելել է հացադուլ անող Թանդիլյանին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«Ընկերոջս՝ Տարոն Տոնոյանի հետ այցելեցինք Ազատության հրապարակում ի աջակցություն Բաքվի բանտերում պատանդառված մեր հայրենակիցների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հացադուլ և նստացույց հայտարարած Մանե Թանդիլյանին և մեր հայրենակիցների մի խմբի։
«Ընկերոջս՝ Տարոն Տոնոյանի հետ այցելեցինք Ազատության հրապարակում ի աջակցություն Բաքվի բանտերում պատանդառված մեր հայրենակիցների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հացադուլ և նստացույց հայտարարած Մանե Թանդիլյանին և մեր հայրենակիցների մի խմբի։
Մանեի հետ խոսեցինք բոլորիս արժանապատվությունը նվաստացնող իրականության մասին․․․
Պաշտոնական Հայաստանի անպաշտպան է թողել իր սեփական քաղաքացիներին, քաղաքական և պետական գործիչների, որոնք կյանքի գնով Հայրենիք են պաշտպանել։
Հայաստանի ուրացման ֆոնին պիտի մեծացնենք հանրային ճնշումն ու միջազգային կառույցներում շարունակենք պատանդառված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության աշխատանքները։
Հայ Դատի բոլոր կառույցները, այդ թվում Վաշինգտոնում գործող Իրավունքների պաշտպանության գրասենյակը աշխատանքներ են տանում թե՜ միջազգային իրազեկման, թե՜ միջազգային դատարանում նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Բաքվի բանտերում հայ մարդու կեղեքման յուրաքաչյուր օրը պիտի դառնա մեր հավաքական ցավի և արժանապատվության պայքարի թիրախ։
Այսօր լրանում է Ռուբեն Վարդանյանի հացադուլի 20-րդ օրը։
ՄԻ՛ ԼՌԵՔ, սա նորմալ չէ, սա ինքնաուրացում է»,- գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



