Ереван, 20.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել, ակնհայտ է՝ այդ ծավալների թողունակությամբ գազատարը միայն Նախիջևանի համար չէ․ ադրբեջանագետ

ИНТЕРВЬЮ

«Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի»,- սա Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի 12 րոպեանոց ուղերձի մի հատվածն է, որը Բաքվի բանտից ուղղել է մեզ։

Իսկ Բաքվի ռազմական դատարանում շուրջ 2 շաբաթ հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ նիստը մարտի 11-ին է նշանակված:

Նախօրեին էլ շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը։ Այս քրեական գործով մեղադրյալները 15-ն են` Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 գերիներ՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը168am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում փաստացի պատանդ պահվող մեր հայրենակիցներին ու նրանց դեմ մեկնարկած շինծու «դատավարական» գործընթացներին՝ շեշտեց․

«Հանրային արձագանքներ հնչեցնելիս՝ պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ Բաքվում տեղի ունեցող այդ ողջ գործընթացն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, ու անգամ Ադրբեջանի, այսպես կոչված, դատախազության, այսպես կոչված, մեղադրական եզրակացության մեջ պարզ տեքստով գրված է, որ սա ՀՀ-ի դեմ է»։

Ըստ նրա՝ «դատավարության» կցկտուր հատվածներից ու տեղեկություններից անգամ պարզ է դառնում, որ Ադրբեջանը փորձում է խեղել Արցախյան հակամարտության էությունը։

«Բայց այստեղ կարևոր է այն իրողությունը, որ եթե Ադրբեջանն իրականում մեր գերիների կամ ՀՀ ցանկացած այլ հայրենակցի հետ կապված ունենար իրական գործ, իրական ապացուցողական բազա, իրական հնարավորություններ, ապա պետք է շահագրգռված լիներ միջազգային դատարաններում դրանց առաջքաշմամբ։ Մինչդեռ մեզ հայտնի է չէ՞, որ Ադրբեջանը ցանկանում է՝ միջազգային դատարաններից հայցերը հետ քաշվեն, որովհետև իրավական ու քաղաքական տիրույթում ամբողջ ապացուցողական բազան Հայաստանի ձեռքում է»,- հավելեց փորձագետը։

Հարցի բարոյական կողմին անդրադառնալով՝ Տաթևիկ Հայրապետյանը նկատեց, որ չպետք է Բաքվում պահվող մեր հայրենակիցների հարցը դիտարկվի անձնական ընկալումների, քմահաճույքների տիրույթում, իսկ եթե նրանցից ինչ-որ մեկն էլ իր կառավարման ընթացքում արել է քայլեր, որոնք ճակատագրական են դարձել, ապա դրա քննման գործընթացը բացառապես մեզ պետք է պատկանի։ Նա շեշտեց, որ դա առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է։

Կսթափեցնի՞ արդյոք հայ հասարակությանը Ռուբեն Վարդանյանի ահազանգ-ուղերձը՝ մեր մյուս հարցադրմանն ի պատասխան էլ՝ փորձագետը վստահեցրեց

«Ով որ պետք է սթափվեր, սթափվել է վաղուց, ով հասկանում էր, վաղուց արդեն հասկացել է․ ամեն ինչ արդեն այնքան պարզ ու անթաքույց է դարձել, որ եթե առաջ կային խմբեր ու մարդիկ, որոնք իլյուզիաներ ունեին Փաշինյանի կառավարման հետ կապված, վաղուց այդ իլյուզիաներն ի չիք են դարձել։ Ավելին՝ ակնհայտ է, որ իր ձեռնարկած ողջ գործընթացը՝ միակողմանի զիջումներով խաղաղություն կառուցելու ամբողջ քաղաքականությունը, ձախողված է։

Այս հարափափոխ աշխարհում այսօր Ադրբեջանն ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձել, և այն բացառիկ ու կարևոր լծակները, որն ունի Հայաստանը նաև Սփյուռքում մեր տարբեր ազդեցիկ հայրենակիցների միջոցով, չի կիրառվում՝ նոր իրողություններին հարմարվելու և դրանք ի շահ Հայաստանի օգտագործելու համար»։

Տաթևիկ Հայրապետյանին խնդրեցինք անդրադառնալ նաև օրերս Ալիևի Թուրքիա կատարած այցին և այցի շրջանակում տեսակապի ձևաչափով Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը հաջորդած հայտարարություններին, որոնցով անթաքույց ի ցույց էր դնում Հայաստանի հանդեպ իր տարածքային հավակնությունները։

Անկարայի հովանու ներքո Ալիևի արած հայտարարությունները կարող ենք համարել էսկալացիայի պրոլո՞գ, թե՞ ուղղակի սպառնալիքներ՝ նոր զիջումներ ստանալու համար՝ մեր հաջորդ հարցին էլ պատասխանելով՝ ադրբեջանագետն ընդհանրական դիտարկումներ արեց։

«Այս ամբողջ դատավարական պրոցեսները հակահայկական նոր ալիք են առաջ բերել Ադրբեջանում․ ատելության խոսքի պակաս չկա` դրանք հնչում են պատգամավորների ու իշխանական մամուլի ներկայացուցիչների մակարդակով։ Հաջորդը՝ եթե հետևեք Ադրբեջանի՝ տարեսկզբից մեկնարկած զորավարժություններին, դրանց քանակին ու բնույթին (անտառային, լեռնային շրջաններում դիվերսիոն գործողություններ), իսկ վերջին օրերին էլ տեղեկություն տարածվեց նաև պահեստազորայինների ներգրավմամբ վարժանքներ կազմակերպելու մասին, և եթե սրանք համադրում ենք նաև Ալիևի վերջին հայտարարության հետ, որ այս անգամ հնչում է Անկարայից, ապա լուրջ հիմք է առկա ենթադրելու, որ Ադրբեջանը ցանկություն ունի խաղարկելու ագրեսիվ ռազմական սցենար։

Ի դեպ, հայտարարությունն արվել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության շրջանակներում, ու հետաքրքրական է, թե իրենք ինչ ծավալների թողունակությամբ են այս գազատարը կառուցել․ անհայտ է՝ դա միայն Նախիջևանի համար չէ, այլ ավելի հեռուն գնացող նպատակներ կան, ու նաև այդ տիրույթում Սյունիքի մասին խոսելը ևս ինձ մոտ լրացուցիչ մտահոգություններ է առաջ բերում։

Ադրբեջանն ամենևին նպատակ չունի և ի սկզբանե էլ չուներ որևէ թուղթ ստորագրելու, ավելին՝ դատավարություններն էլ օգտագործում են հակահայկականությանը նոր թափ հաղորդելու համար,- մանրամասնեց նա՝ ուշադրություն հրավիրելով մեկ այլ կարևոր հանգամանքի վրա,- Ադրբեջանն անցնում է տեղեկատվական, քաղաքական ու գաղափարական տոտալ բլոկադայի․ այսօր Ադրբեջանում փակվում են ոչ միայն իրենց ընդդիմադիր համարող կառույցները, այլև միջազգային կազմակերպություններ՝ Յունիսեֆը, Կարմիր խաչը։ Այսինքն՝ ինքն իրեն կտրում է միջազգային հանրույթից, որը, իր համոզմամբ, ազատելու է իր ձեռքերը»։

Միջազգային հանրությունն արդյոք անելիք չունի՞ այս իրավիճակում՝ մեր հստակեցմանն ադրբեջանագետն արձագանքեց, որ միջազգային հանրության գլուխը խառն է ուկրաինական ճգնաժամով, ու Ադրբեջանն արդեն իսկ ուկրաինական պատերազմից քաղել է մաքսիմալ օգուտներ և հիմա էլ դրանից է օգտվում։

«Մինչ աշխարհը քննարկում ու վերադասավորվում է, Ադրբեջանը հասկանում է, որ տարածաշրջանի նկատմամբ ուշադրությունը նվազել է։ Բայց կրկնում եմ՝ անգամ այս իրավիճակում ՀՀ-ն ունի բացառիկ ռեսուրս՝ հանձին Սփյուռքում ապրող և տարբեր կառույցներում աշխատող ազդեցիկ հայերի, որոնք հաստատ իրենց ռեսուրսները կծառայեցնեն Հայաստանի համար, եթե տեսնեն պետություն ու պետական ղեկավարում, որը շահագրգռված է ջանք գործադրելու և կանխելու բավականին վտանգավոր գործըթնացներ։ Ի դեպ, այդ թվում նաև՝ օգտագործելով հենց նույն քրիստոնեության գործոնը, որը հենց ԱՄՆ-ի նոր՝ Թրամփի վարչակազմը հռչակել է՝ որպես իր համար կարևոր արժեք»,- ամփոփեց Տաթևիկ Հայրապետյանը։

Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank