Հերթական խաբեությունը հաղորդագրությունների միջոցով
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի բնակիչները Հայ փոստի անունից կրկին ստանում են կեղծ հաղորդագրություններ։
Խաբեբաները կրկին կեղծ նամակներ են ուղարկում ՀՀ բնակչությանը, այդ նամակին կցելով կեղծ «հայ փոստ»-ի հղում, որի վրա սեղմելով մարդիկ հայտնվում են խաբեբաների թիրախում։
Հաղորդագրության մեջ ասվում է, թե իբր տվյալ մարդը ծանրոց է ստացել ու հասցեի թերի լինելու պատճառով հնարավոր չէ առաքում կազմակերպել հաղորդագրությանը կցում են «Հայ փոստ»-ի կեղծ հղում խնդրում են, լրացնել հասցեն կեղծ հղման վրա սեղմելով ու տվյալներ լրացնելով մարդիկ հայտնվում են հանցագործների թիրախում վերջում պահանջվում է կոդ բանկային քարտ կցելու 100 դրամ վճարելու ու իբր առաքում կազմակերպելու համար։
Հանրությանը հորդորում ենք ուշադիր լինել ու այս հաղորդագրություններն ուղղակի անտեսել չսեղմել ոչ մի կասկածելի հղման վրա ու չլրացնել ոչ մի տվյալ։
Նշենք նաև, որ խարդախության այս մեխանիզմը նոր չէ Հայաստանում սակայն վերջին շրջանում կրկին բավականին ակտիվացել է։




















































