Գնացքի և ավտոմեքենայի բախումից տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բուրաստան գյուղի մոտակայքում Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքի և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով տուժած երկու անչափահաս երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, NEWS.am–ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք, որ Մարտի 5-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։
Պարզվել էր, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում մահացել էին, երկու անչափահաս երեխաները՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։




















































