Վճարե՛ք Իդրամով Երևան Մոլում և շահե՛ք idplus նվեր-քարտերից մեկը
ОБЩЕСТВОԿանանց միամսյակը սարերի հետևում չէ, ու պարզ է, որ Իդրամն առանց անակնկալների չէր թողնի օգտատերերին։ Այս անգամ առաջարկը մշակվել է Երևան Մոլի հետ համատեղ։
Եվ այսպես, 2025թ․ մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ, յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի Երևան Մոլի վաճառակետերում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հնարավորություն կստանաք մասնակցելու գովազդային վիճակախաղի և շահելու idplus-ի նվեր-քարտեր։
Ինչպես մասնակցել՝
- մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ, յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի Երևան Մոլի վաճառակետերում կատարեք միանվագ 10․000+ դրամի առնվազն 3 QR-վճարում Ձեր Idram&IDBank հավելվածով,
- վճարումը հաստատող անդորրագրերով մոտեցեք Իդրամի՝ Երևան Մոլում տեղակայված ինֆորմացիոն տաղավար,
- թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանեք թերթիկն ու շահեք 3․000 - 100․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։
Իդրամի տաղավարը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, այսինքն՝ խաղարկությանը կարելի է մասնակցել հենց այդ օրերին՝ անմիջապես այդ օրվա ընթացքում կատարված գնումների անդորրագրերով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



