Գագիկ Ծառուկյանի «Ճիշտ Հայաստանի» մոդելը. Սուրեն Սուրենյանց
БЛОГՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Գագիկ Ծառուկյանը հրապարակել է հոդված, որն, ըստ էության, հայեցակարգային է ու ամբողջովին տեղավորվում է Հայաստանի հետպատերազմյան զարգացման «Ճիշտ Հայաստանի» մոդելի տրամաբանության մեջ:
«Ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար»,- գրել է Ծառուկյանը:
Ծառուկյանը առաջարկում է նոր խաղի կանոն, որովհետև «... իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով»։
Գ. Ծառուկյանը ձևակերպում է ազգային և պետական վերածննդի գաղափարը՝ դրան հասնելու ճանապարհ համարելով ներքին համերաշխությունը վերականգնելը: Ներքին համերաշխության հիմքում Ծառուկյանը դնում է ոչ թե ցանկությունները, պատրանքները, կենացները, հայրենասիրական պաթոսը, այլ կոնկրետ գաղափար, արժանիներին միավորելու անհրաժեշտությունը՝ մերիտոկրատիան: «Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից»,- ասում է նա։
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը հրապարակայնացրեց «Ճիշտ Հայաստանի» մոդելը, որն, ըստ էության, խարսխված է համազգային և հանրային համերաշխության, իրատեսական լուծումների, ունակ մարդկանց վերկուսակցական համախմբման, ոչ ստանդարտ որոշումների և քաղաքական և անհատական պատասխանատվության սկզբունքների վրա:
Ճիշտ նույն տեսլականով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցում է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին՝ լոկալ հարթության վրա մատուցելով «Ճիշտ Հայաստանի» մոդելը:
Մեր «Ճիշտ քաղաք» կամ «Ճիշտ Գյումրի» հայեցակարգը կոչված է Գյումրիում արդյունավետ կառավարում ապահովելուն՝ պրոֆեսիոնալ կադրերով ու հանրային համաձայնությամբ: Մեր ծրագրի նպատակը՝ Գյումրիի վերածննդի գաղափարն է:
Գյումրին հաղթահարելու է աղետի գոտու բարդույթը՝ կարևոր ուղենիշ դառնալով մեր պետական, ազգային վերածննդի համար:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
3
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
4
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
5
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)



