Մեսսին կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից
СПОРТՖուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի անդամ Լեո Մեսսին կարող է հեռանալ ազգային թիմից: Մեսսին դուր չի եկել, թե ինչպես են Արգենտինայի ազգային թիմի երկրպագուները վերաբերվել իր հարազատներին ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության ավարտից հետո: Նշվում է, որ երկրպագուները եղել են շատ ագրեսիվ նրանց նկատմամբ:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ France Football-ը գրում է, որ Մեսսին կարող է խնդրել Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինեսին չհրավիրել իրեն ազգային թիմ` 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու համար:
Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Արգենտինայի հավաքականը մրցում էր Չիլիի ընտրանու հետ: Արգենտինացիները 1-4 հաշվով զիջեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



