Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ալիեւը մեկնել է Դուբայ փող խնդրելու. «Ազադլըգ»

МЕЖДУНАРОДНОЕ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Արաբական Միացյալ էմիրություններ կատարած երկօրյա «պաշտոնական» այցի հետ կապված՝ ադրբեջանական մամուլում ոչ միանշանակ կարծիքներ են հնչում: Իշխանամետ մամուլը հայտնում է, որ այն երկու երկրների միջեւ «համագործակցությունը զարգացնելու բնույթ է կրում»: Ընդդիմադիր մամուլը համոզմունք է հայտնում, որ Ալիեւը մեկնել է Դուբայ արաբ շեյխերից փող խնդրելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես «Ազադլըգ» թերթն իր` «Ինչու է Ալիեւը մեկնել Դուբայ» վերնագրով հոդվածում, հղում կատարելով ԱՄԷ-ի Gulf News թերթին, հայտնում է, որ Ալիեւի այդ երկիր մեկնելու նպատակը «քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ ներդրումների» հարցեր քննարկելն է` հիմնական ուշադրությունը հատուկ ուղղելով գյուղատնտեսությանը:

Ըստ թերթի` Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Համաշխարհային բանկից օգնության հույսը կտրած Ալիեւի ԱՄԷ մեկնելու հիմնական նպատակը ֆինանսական միջոցների որոնումն է:

«Ադրբեջանում ֆինանսական ճգնաժամի խորացման հետ կառավարությունը փողի որոնումներ է սկսել: Եթե կառավարությունն առաջին օրերին դա թաքցնում էր, ապա հետո սկսեց բացահայտ հայտարարել: Դրանից հետո Ադրրբեջանի կառավարությունը ԱՄՀ-ից եւ ՀԲ-ից 4 մլրդ դոլար պարտք խնդրեց: Սակայն, վերջիններս նրա առաջ կառավարման եւ տնտեսակլան բարեփոխումների պայմաններ դրեցին: Այդ պայմանները Բաքվի կողմից չընդունվելու պատճառով բանակցություններն արդյունք չտվեցին: Ինչպես երեւում է` ԱՄՀ-ից «նեղացած» Իլհամ Ալիեւը որոշել է պարտք խնդրել արաբ շեյխերից», -գրում է թեÖ �թը:

Թերթը միաժամանակ հետաքրքիր է համարում է, որ Ալիեւի ԱՄԷ կատարած այցի առաջին իսկ օրը Gulf News թերթը հրապարակել է աշխարհի 3 ազդեցիկ վարկանիշային գործակալություններից (Mood`s եւ Fitch Ratings-ին զուգահեռ) Standart and Poor`s-ի կողմից Ադրբեջանի վարկային վարկանիշը BB+ մակարդակի իջեցվելու մասին լուրը, որը համարվում է «սպեկուլյատիվ» կամ «աղբային» մակարդակ:

«Գուցե Gulf News-ն այդ տեղեկությամբ զգուշացրել է ԱՄԷ-ի ղեկավարությանը», -գրում է թերթը:

Բրիտանական Financial Times թերթի համաձայն` Ադրբեջանի իշխանութունները ծրագրել էին ԱՄՀ-ից եւ ՀԲ-ից 4 մլրդ դոլար վարկ ստանալ: Սակայն, այն բանից հետո, երբ բանակցություններն, ինչպես երեւում է, տապալվել են, նախագահ Իլհամ Ալիեւը եւ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հերքել են միջազգային ֆինանսական կառույցներից վարկ խնդրելու մասին լուրերը` անվանելով դրանք «հակաադրբեջանական ուժերի սուտ» եւ հավելել, թե «Ադրբեջանը արտասահմանյան ֆինանսական օգնության կարիք չունի»:

2015 թվականին նավթի արտահանումից Ադրբեջանի ընդհանուր կորուստը կազմել է 10 մլրդ դոլարց ավելի: 2014 թվականի օգոստոսից մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը ծախսել է իր 15,193 մլրդ դոլար արտարժույթի պահուստի 10,176 մլրդ դոլար մասը կամ 67 տոկոսը: Ադրբեջանի կառավարությունը շտկում է կատարել 2016 թվականի պետբյուջեում` նավթի մեկ բարելի գինը 50 դոլարի փոխարեն հաշվառելով 25 ԱՄՆ դոլար: Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ դրա հետ միասին` 2016 թվականի պետբյուջեում 1,7 մլրդ մանաթ դեֆիցիտ է կանխատեսվում:

Միջազգային վարկանիշային Standart & Poor`s գործակալությունը հունվարի 29-ին մեկ դիրքով իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+ մակարդակի է վարկանիշ: Գործակալության տերմինաբանությամբ` Ադրբեջանի վարկանիշը հասել է «աղբ» սահմանի: Սպասվում է, որ Standart & Poor`s-ի հետեւից Ադրբեջանի վարկային վարկանիշը կիջեցնի նաեւ Mood`s գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակելու է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն աÕ �ելի բարձր տոկոսներով:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян