Ընդամենը մի քանի տարի առաջ մեր ժողովրդի հավաքական կերպարը ներկայանում էր Պետոյի, Մոնթեի, Դուշման Վարդանի հաղթած ու այլ հերոսական կերպարներով․ Մհեր Ավետիսյան
БЛОГՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բաքվի բանտից հրապարակված Ռուբեն Վարդանյանի հալածված և խոշտանգված դեմքը ներկայացնում է հայ ժողովրդի հավաքական իրավիճակը ջարդված, ընկճված, կոտրված, հիասթափված և անօգնական, բայց այդ իրավիճակում մենք հայտնվել ենք մեր խելքից և մենք իրավունք չունենք այսպես շարունակելու:
Հանձնվել չկա…
Կոտրվել չկա…
Հիասթափվել չկա…
Մենք պարտավոր ենք, որպես ազգ, և ինքնուրույն ժողովուրդ խելքներս հավաքել գլուխներս և փորձել ուղղել կորացած մեր մեջքը, իսկ դա անելու ընդամենը մեկ ճանապարհ կա` մենք պետք է Հայաստանի Հանրապետությունը փայփայենք, այսինքն` լուծենք մեր պետության անվտանգության խնդիրը, որից հետո նոր անդրադառնանք մնացած բոլոր պրոբլեմներին , որից հետո միայն հասկանանք, թե ինչպես ենք կառուցելու նաև բարեկեցիկ և արդար պետություն, որպեսզի կարողանանք անվտանգ, բարեկեցիկ և արդար պետություն փոխանցենք մեր երեխաներին, որպեսզի նրանք այլևս ընկճված, խոշտանգված և հուսահատված իրականությունում չապրեն։
Այսօր մեր քաղաքական դաշտը, քաղաքական գործիչները և ողջ ժողովուրդը ամեն բան պետք է թողնի մի կողմ և զբաղվեն միմիայն Հայաստանի անվտանգության խնդրի լուծմամբ, սա ամենակարևոր և գոյաբանական խնդիրն է, որ այսօր ծառացած է մեր առջև, մենք չենք կարող ունենալ ավելի կարևոր և թանկ գործ, քան Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդրի լուծումն է, հակառակ պարագայում մենք շարունակելու ենք որպես ժողովուրդ ապրել այն նկարի տրամաբանությամբ և ազդեցությամբ, որը հրապարակվում է Բաքվի դատարանից։
Ի դեպ, ընդամենը մի քանի տարի առաջ մեր ժողովրդի հավաքական կերպարը ներկայանում էր Պետոյի, Մոնթեի, Դուշման Վարդանի հաղթած ու այլ հերոսական կերպարներով։
Մհեր Ավետիսյան
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



