Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բողոքող ուսանողների հաղթանակը, Հայաստանի ատոմակայանի շինարարության ավարտը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ոչ կառավարական կազմակերպությունների համաշխարհային օր, Սպիտակ արջի պաշտպանության համաշխարհային օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Անկախության օր Հայիթիից, Հունաստան՝ Սելենայի (Լուսնի) օր, Արևմտյան Սահարա՝ Անկախության օր Իսպանիայից, Իրան՝ Իսլամական դաստիարակության օր, Ռուսաստան՝ Հատուկ գործողությունների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1833 - Ռուսաստանի կայսր Նիկոլայ 1-ինը հաստատել է Հայկական մարզի զինանշանը։

1845- ծնվել է հրապարակախոս, քննադատ, լիբերալ հասարակական գործիչ, հայ ազատագրական պայքարի գործիչ Գրիգոր Արծրունին։

1860 - ծնվել է նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցը։

1858 - վախճանվել է ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը։

1905 - ծնվել է լեհ հրապարակախոս, արևելագետ (հնդկագետ, հայագետ) Բոգդան Գեմբարսկին։

1910- ծնվել է շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոսմայստեր Հենրիկ Գասպարյանը։

1918 - ծնվել է նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ Ժիրայր Չուլոյանը։

1937- ծնվել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։

1959 - ծնվել է դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը։

1980- ավարտվել է Հայաստանի ատոմակայանի շինարարությունը։

2004-«Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները Մատենադարանի մոտ տոնել են իրենց հաղթանակը, քանի որ նախորդ օրը կառավարությունը Ազգային ժողովից հետ է կանչել այն օրինագիծը, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից:

2007- առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի 44-ամյա բնակիչ Ջիվան Հակոբյանը:

2008- Հայաստանի ոստիկանությունը զգուշացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքի մասնակիցներին, որ «վճռական է և օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը»:

2015-Հարավային Դակոտան դարձել է ԱՄՆ 50 նահանգից 43-րդը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2020- Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բուկլետը, որը կոչվել է «Հպարտ քաղաքացու անձնագիր»:

ԱՇԽԱՐՀ

274 -ծնվել է Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը։

313 - հրատարակվել է Կոնստանտին 1-ին Մեծի հրովարտակը, ըստ որի, Նիկեյան աղոթքի ձևով քրիստոնեությունը ճանաչվել է Բյուզանդիայի պետական կրոն։

425 - հիմնադրվել է Կոստանդնուպոլսի համալսարանը։

1693 - Լոնդոնում հրապարակվել է աշխարհում առաջին՝ կանանց համար նախատեսված ամսագիրը (The Ladies Mercury)։

1784 - վախճանվել է կոմպոզիտոր, ճանապարհորդ և օկուլիստ գրաֆ Սեն-Ժերմենը։

1883 - արտոնագրվել է սիգար փաթաթող սարքը։

1897 - ստեղծվել է առաջին արհեստական շաքարի քաղցրացուցիչը։

1900- ստեղծվել է գերմանական «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբը, որը աշխարհի ամենաճանաչված ակումբներից մեկն է։

1917- կայացել է Բուրժուադեմոկրատական 2-րդ հեղափոխությունը, ցարիզմը տապալվել է Ռուսաստանում։

1921 -վախճանվել է ավստրիացի տնտեսագետ, տնտեսագիտության տեսության ավստրիական դպրոցի հիմնադիր Կառլ Մենգերը:

1932- անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը հայտնագործել է նեյտրոնը։

1932- ծնվել է անգլիացի նշանավոր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը։

1933 - հոլանդացի ֆանատ-կոմունիստ Մարինուս վան դեր Լյուբբեն այրել է Բեռլինի Ռայխստագը։

1964 - ջուրն է իջեցվել «Օգյուստ պիկար» մեզոսկաֆը, որը աշխարհում առաջին տուրիստական ստորջրյա սարքն է, և որն իրականացրել է ավելի քան 1100 ծորասուզում Ժնևյան լճում։

1988 - վախճանվել է խորհրդային բալետմայստեր Վախթանգ Վրոնսկին։

1994 - տեղի է ունեցել Ձմեռային 17-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։

2004 - Տոկիոյի մարզային դատարանը մահվան դատավճիռ է կայացրել «Աում Սենրիկյո» աղանդի ղեկավար Սյոկո Ասախարիի նկատմամբ։

2010 - Չիլիում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 800 մարդ։

2015- սպանվել է ռուսաստանցի քաղաքական և պետական գործիչ Բորիս Նեմցովը։  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Трамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом