Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ասել է՝ եղածդ ուսուցիչ չի՞ ու սկսել է hայhnյել. մանրամասներ՝ Չարենցի դպրոցի միջադեպից

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փետրվարի 18-ին Երևանի Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև։ Հայտնում է Հրապարակը:

Այս լուրը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից, ինչպես նաև՝ 67 դպրոցից։ Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, մի խումբ անձանց կողմից), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով, մի խումբ անձանց կողմից):

Չարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Մարգարիտա Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց՝ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ ուսուցիչն է աշակերտներին ծեծի ենթարկել, մինչդեռ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը. «Ասեմ, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը մեր լավագույն ուսուցիչներից է, նա այսօր գլուխը կախ է դպրոց մտնում, ինչի՞ համար: Երեխաները երկար դասամիջոցի ժամանակ վիճել են, ուսուցիչը, ով 27-ամյա տղա է, ի դեպ, ես շատ եմ կարևորում արական սեռի ուսուցիչների առկայությունը դպրոցում, հազիվ ունեցանք մի տղամարդ ուսուցիչ, ով կարողանում է երեխաների հետ ճիշտ աշխատել, փորձել է վիճաբանությունը հարթել: Միջամտել է, սաստել է, ասել է` անհարմար է, մեծ տղաներ եք, չի կարելի: Այս խոսակցությանը միջամտել է այլ աշակերտ` 9-րդ դասարանից, ով ունի վարքային խնդիր, միջամտել է խոսակցությանը և անհարգալից կերպով սկսել է հակադրվել ուսուցչին, ասել է` եղածդ ուսուցիչ չի՞ ու սկսել է հայհոյել, ինչից հետո հինգ հոգով ուսուցչին ծեծի են ենթարկել: Վախի զգացումը մեծ էր, որ վեճը կարող է դրսում շարունակություն ունենալ, իսկ դրսում կարող էր ամեն ինչ ավելի վատ ավարտ ունենալ, այդ պատճառով մենք դիմեցինք ոստիկանություն», — ասում է դպրոցի տնօրենը:

Ո՞րն է աշակերտների այս ագրեսիվության պատճառը, հարցրեցինք մենք. «Ոչ բոլորն են ագրեսիվ, սակայն կան նաև ագրեսիվները: Միջավայրը, հասարակությունն է ագրեսիվ: Արդյունքում ունենում ենք այսպիսի իրավիճակներ: 770 աշակերտից կլինեն նաև ագրեսիվները: Ընտանիքը ևս շատ կարևոր դեր ունի: Այնուամենայնիվ, դասապրոցեսը շարունակվում է: Ուսուցիչը անցել է իր աշխատանքին, թեպետ հուսահատված է ու կոտրված, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն մենք փորձում ենք լծակներ գտնել, իրավիճակը շտկելու համար: Ինչ վերաբերում է ուսուցչին ծեծի ենթարկած աշակերտներին, ապա նրանց մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ նկատողություն ենք տվել, սակայն այդ թղթի կտորն իրենց համար ի՞նչ: Փորձում ենք հասկանալ. ինչ անել, որպեսզի երեխաներին բերենք մեր դաշտ: Բայց միայն դպրոցը չի կարող ազդեցություն ունենալ, պետք է համագործակցություն լինի դպրոցի, ուսուցիչների և ծնողների միջև: Պետք է եռյակ գործի, արդյունքների հասնելու համար», — եզրափակեց դպրոցի տնօրենը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Трамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом