ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հրդեհ հյուրանոցում, ինքնաթիռի վթար, աշխատող սրտի առաջին կորոնար շունտավորում․ «Փաստ»
ОБЩЕСТВО
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Քուվեյթ՝ Ազգային օր, Վրաստան՝ Խորհրդային օկուպացիայի օր։
ՀԱՅ– ՀԱՅԱՍՏԱՆ
1865 – ծնվել է ազգային– ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը:
1904 – ծնվել է հայազգի խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ Վալերիան Սուրաբեկովը։
1909 – ծնվել է ԽՍՀՄ ավիացիայի հայազգի գեներալ– գնդապետ Սերգեյ Սարդարովը։
1953 – ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր Լևոն Մկրտչյանը։
1959 – ծնվել է թարգմանիչ, խմբագիր Սամվել Մկրտչյանը։
1992 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կամավորական ջոկատները ազատագրել են Խոջալուն։
2003 – վախճանվել է ականավոր գիտնական, ինժեներ– կոնստրուկտոր, գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանը։
2004 – Հուշարձանների և պատմական վայրերի համաշխարհային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) ամենամյա «Վտանգված ժառանգություն» տեղեկագրքի մեջ ուշադրության է արժանացել ներկայում Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացումը, դա որակվել է «բարբարոսական» քրեական գործողություն, որի համար պատասխանատուն Ադրբեջանի կառավարությունն է:
2008 – Լոս Անջելեսում հանրահավաք են անցկացրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանի աջակիցները:
2021 – Հայաստանի բանակի գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է վարչապետի ու կառավարության հրաժարականը: Շատ չանցած Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու անհրաժեշտ թղթերը։ Հետո Փաշինյանը հանրահավաք է արել Հանրապետության հրապարակում, որտեղ հայտարարել է՝ վերջ թավիշին։
ԱՇԽԱՐՀ
1304 – ծնվել է մարոկկացի բնախույզ Իբն Բատուտան։
1682 – ծնվել է իտալացի բժիշկ, պաթանատոմիայի հիմնադիր Ջովաննի Բատիստա Մորգանին։
1725 – ծնվել է ֆրանսիացի ինժեներ, գյուտարար Ժոզեֆ Կյունոն՝ առաջին ինքնագնաց մեքենայի հիմնադիրը։
1836 – ԱՄՆ– ում Սեմյուել Կոլտը արտոնագրել է իր ստեղծած «Կոլտ» ատրճանակը։
1848 – Ֆրանսիայում հայտարարվել է Երկրորդ հանրապետության ծնունդը։
1873 – ծնվել է իտալացի երգիչ Էնրիկո Կարուզոն։
1904 – Ակրիի Հանրապետությունը մտել է Բրազիլիայի կազմի մեջ։
1921 – 11– րդ Կարմիր բանակը մտել է Վրաստան, և այնտեղ հաստատվել է խորհրդային իշխանություն։
1952 – Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել Ձմեռային 6– րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։
1956 – ԽՄԿԿ 20– րդ համագումարում Նիկիտա Խրուշչովը ելույթ է ունեցել Ստալինի անհատի պաշտամունքի բացահայտման ելույթով։
1964 – Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ) կարդիովիրաբույժ Վասիլի Կոլեսովը ԽՍՀՄ–ում առաջին անգամ իրականացրել է մարդու աշխատող սրտի կորոնար շունտավորում։
1977 – տեղի է ունեցել հրդեհ Մոսկվայի «Ռուսաստան» հյուրանոցում, որի արդյունքում զոհվել է 43, վնասվածքներ ստացել՝ 52 մարդ։
1983 –վախճանվել է ամերիկյան գրող և դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը։
1992 – ստեղծվել է Ռուսաստանի տիեզերական դաշնային գործակալությունը։
1999 – վախճանվել է ամերիկացի նշանավոր քիմիկոս և ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գլենն Սիբորգը։
2003 – վախճանվել է իտալացի դերասան և ռեժիսոր Ալբերտո Սորդին։
2004 – կայացել է ռեժիսոր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան։
2009 – Ստամբուլից Ամստերդամ թռչող թուրքական «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի արդյունքում ինքնաթիռում գտնվող 134 անձանցից զոհվել է միայն 9– ը, իսկ 125– ը ողջ է մնացել։
2018 – Փհենյանում (Հարավային Կորեա) տեղի է ունեցել Ձմեռային 23–րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։
2020– Կահիրեում վախճանվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































