Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են. Արտակ Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խորհրդարանական (Բունդեսթագի) արտահերթ ընտրություններ են: Շուրջ 60 միլիոն գերմանացիներ կկարողանան քվեարկել իրենց երկրի ապագայի համար։
2021թ. ընտրություններում գերմանացիները քվեարկեցին ձախ կենտրոնամետ դաշինքի օգտին։ Այժմ սպասվում է փոփոխություն դեպի աջակողմյան ուժեր, թեև մասնագետները պնդում են, որ արդյունքում Գերմանիայի քաղաքական կուրսը շատ չի փոխվի:

Ըստ հարցումների՝ ՔԴՄ/ՔՍՄ Քրիստոնեա-դեմոկրատական աջակենտրոն պահպանողական դաշինքը մեկ երրորդով ավելի շատ ձայներ կստանա, քան 2021 թվականին էր, իսկ նրա առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կարող է դառնալ Գերմանիայի նոր կանցլերը։
ԱԳհ (Այլընտրանք Գերմանիայի համար) ուլտրա-աջ կուսակցությունը, Ալիս Էլիզաբեթ Վայդելի գլխավորությամբ, կարող է կկրկնապատկել իր նախկին արդյունքները և գլխավորել ընդդիմությանը։
Սպասվում է, որ ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորած ձախ-կենտրոնամետ ՍԴԿ-ն (Սոցիալ Դեմոկրատական կուսակցություն) կարող է կորցնել իր նախկին ընտրողների ավելի քան 1/3-ի վստահության քվեները:
Ռոբերտ Խաբեկի գլխավորած Ձախ-ազատական Կանաչների կուսակցության ակնկալվող արդյունքները կմնա մոտավորապես այնպիսին, ինչպիսին կա, քանի որ լիբերալ հայացքներով մարդիկ հիմնականում քվեարկում են նրանց օգտին:
Քրիստիան Լինդների գլխավորած ԱԴԿ-ն (Ազատ Դեմոկրատների Կուսակցություն) լիբերալ ուժը, կարծես թե կորցնելու է իր նախկին ընտրողների կեսի քվեները և կարող է նույնիսկ դուրս մնալ Բունդեսթագից:
Ըստ կանխատեսումների՝ Սառա Վագենկնեխտի գլխավորած ձախ-պահպանողական դաշինքի քվեները ևս կարող են բավարար չլինել:
Հաշվի առնելով ուժերի այս սպասվող հարաբերակցությունը, ԳԴՀ կառավարություն ձևավորելու հնարավոր տարբերակներն են՝ ՔԴՄ/ՔՍՄ/ՍԴԿ-ն կամ ՔԴՄ/ՔՍՄ/Կանաչները:
Նոր իշխանության առանցքը կրկին կարող են լինել պահպանողականները:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...