Սկզբում այս կնոջը ասացին, որ եռյակ է ունենալու, սակայն ավելի ուշ ուլտրաձայնային հետազոտության արդյունքը ցնցեց բոլորին. 2 միլիոն կանանցից մեկի մոտ է նման բան լինում (լուսանկարներ)
ФОТО
Blognews.am-ը գրում է.
Այս եռյակն Անգլիայից է, նրանք արդեն վեց ամսական են: Նրանց անուններն են Կուզեյ, Կորայ և Այազ:
Սակայն նրանք սովորական եռյակ չեն, նրանց ձևավորվելը զարմացրել է և՛ բժիշկներին, և՛ ծնողներին: Բանը նրանում է, որ Կուզեյն ու Կորայը մոնոխորիալ մոնոամնիոտիկ (մոնո-մոնո) երկվորյակներ են: Դա բարդ հղիության հազվադեպ դեպք է, երբ զարգացման ընթացքում երեխաները կիսում են մեկ ամնիոտիկ հեղուկը և ընկերքը:
Այսպիսի բան պատահում է երկվորյակներով հղիների միայն մեկ տոկոսի մոտ: Ամեն ինչ էլ ավելի բարդացավ, քանի որ կար նաև երրորդ երեխան: Քանի որ, երբ եռյակի մաս են կազմում հենց այսպիսի երկվորյակներ, հանդիպում է բնական ճանապարհով հղիացած 2 մլն կանանցից մեկի մոտ: Եվ նման հղիությունները բարդություններով և անկանխատեսելի հետևանքներով լի են լինում:
Ծնողներն անակնկալի եկան եռյակ ունենալու լուրից, քանի որ նրանք արդեն երկու մեծ երեխաներ ունեին:
Հղիության 24-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երկվորյակները խնդիր ունեն պտղաջրի հետ կապված: Նրան հատուկ դեղեր նշանակեցին՝ հեղուկը պակասեցնելու համար, սակայն դա վտանգավոր էր երրորդ երեխայի համար: Ծնողները շատ էին անհանգստանում երեք երեխաների համար էլ:
Բարեբախտաբար ծննդաբերությունը բարեհաջող ավարտվեց: Նրանք լույս աշխարհ եկան Կեսարյան հատման միջոցով: Կուզեյն ու Կորայը կշռում էին 1,7-ական կգ, իսկ Այազը՝ 1,8 կգ: Փոքրիկներին տեղափոխեցին ինտենսիվ թերապիայի բաժին, իսկ չորս շաբաթ հետո դուրս գրվեցին: Առջևում նրանց մեծ ուրախություն և հաճելի հոգսեր էին սպասվում:
Բարեբախտաբար, ժամանակակից բժշկությունն արդեն գիտի, թե ինչպես պահպանել նման եռյակի կյանքը:




















































