Աշխարհի գավաթ․ Հայաստանի 4 մարմնամարզիկ եզրափակիչում է (տեսանյութ)
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի 4 մարմնամարզիկ դուրս է եկել Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Մրցումային առաջին օրը տեղի է ունեցել նժույգ թափերի եւ օղակների վարժությունների որակավորման փուլը: Հակոբ Սերբոյանի գլխավորած թիմի մեծահասակների կազմում նորամուտը նշող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը փայլուն են հանդես եկել նժույգ թափեր վարժությունում եւ հավասար միավորներով (14.466) հաղթահարել որակավորման փուլը:
Հայաստանի հավաքականի առաջատարներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս են եկել օղակների վարժության երզափակիչ: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը վաստակել է 14.233 միավոր, Արթուր Ավետիսյանը՝ 14.600 միավոր:
Փետրվարի 21-ին պայքարի դուրս կգա Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը: Նա կմասնակցի հենացատկի վարժության որակավորման փուլին:
Աշխարհի գավաթի երկրորդ փուլը անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցի:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































