Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Ոչ մի թատրոն որևէ մեկի սեփականությունը չէ». Սուրեն Շահվերդյանը՝ Ստանիսլավսկու թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու, հնացած ոճի ու նոր անելիքների մասին

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչ փոխվեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի կյանքում, երբ դարձավ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն: Արդյոք նոր պաշտոնը չի խանգարում ստեղծագործելուն և ի՞նչ բարեփոխումներ է նախատեսում՝ թատրոնում նոր շունչ բերելու համար:

Այս ամենի մասին Tert.am Life-ը զրուցել է Սուրեն Շահվերդյանի հետ, ով արդեն 1 տարի է զբաղեցնում է  թատրոնի տնօրենի պաշտոնը:

Աթոռները հին էին և պոկված...

«Ամենաուրախալին ինձ համար այս ամիսների ընթացքում այն է, որ  մեր թատրոնի հանդիսատեսի համար նախատեսված աթոռները, որոնք արդեն մոտավորապես 70 տարվա պատմություն ունեն, այս տարի ամռանը կփոխարինենք նորով:

 Մշակույթի նախարարությունը հաստատել է և գումար է հատկացնելու, որպեսզի մենք դա իրականացնենք։ Ինձ համար շատ կարևոր է, որ հանդիսատեսը թատրոնում լինի հարմարավետ միջավայրում»,- մեզ հետ զրույցում պատմեց ռեժիսորը:

Նրա խոսքով՝ այսօր,  հատկապես երիտասարդներին, հնարավոր չէ ընդունել մի շենքում, որտեղ աթոռները հին են:

«Շատ հաճախ այդ աթոռները չեն դիմանում և պոկվում են։ Դա կարևորագույն խնդիր էր ինձ համար և կարծում եմ, որ մեր նոր թատերաշրջանը բացելուն պես մենք կդիմավորենք մեր հանդիսատեսին նոր դահլիճում: Նախասրահը ևս նախատեսված է վերանորոգել»,- նշեց Սուրեն Շահվերդյանը:

Նա հիշում է, երբ դեռ փոքր տարքիում քայլում էր քաղաքի այս հատվածով, թատրոնի դիմաց գովազդային վահանակներ էին փակցված, որոնք շատ հին էին և ժամանակի հետ համահունչ չէին:  

«Այդ վահանակը փոխարինել ենք ժամանակակից վահանակով:  

Մոտ ապագայում պլանավորում ենք նաև լեդ էկրաններ տեղադրել, որտեղ կգովազդվեն մեր թատրոնի ներկայացումները:

Ես կարծում եմ՝ իմ արտասահմանյան թատրոններում աշխատելու փորձը օգտակարություն էր, որն այսօր կիրառում եմ մեր թատրոնի բարելավման համար:

Ցավոք, մենք տարիներ շարունակ Խորհրդային Միության ժամանակվա տրամաբանությամբ ենք շարունակում աշխատել:

 Ես տեսել եմ, թե ինչպես է առաջ գնում և ինչպես է կառավարվում Եվրոպական թատրոնը, և դա փորձում եմ կիրառել մեր թատրոնում»,- նշեց մեր զրուցակիցը:

Երբ ստեղծագործողը հասկանում է, որ այլևս ասելիք չունի, պետք է զիջի...

Սուրեն Շահվերդյանը վստահեցրեց, որ իրեն որպես ստեղծագործող այս ամենը չի խանգարում, քանի որ սա ևս ստեղծագործական ու ռեժիսորական աշխատանք է:

«Իհարկե դժվարություններ կան ժամանակի հետ կապված, բայց ես կարծում եմ, որ թատրոնը պետք է ունենա մեկ ղեկավար:

Շատ դեպքերում վարչական և ստեղծագործական աշխատանքը միմյանց լրացնում են, որովհետև վարչական աշխատողը շատ հաճախ չգիտի, թե ստեղծագործական կազմին ինչ է հարկավոր»,- մեզ հետ զրույցում նշեց ռեժիսորը: Նրա համոզմամբ՝ այսկերպ որոշ հարցեր շատ ավելի արագ և նպատակային են լուծվում:

Սուրեն Շահվերդյանը չի ժխտում՝ այսօր շատ թատրոններ աշխատում են հին ոճով և չեն ուզում ընդունել սերնդափոխությունը:

«Շատերի մոտ կարծրատիպ կա, որ սա մեր թատրոնն է, մեր տունն է, մենք արդեն 20 կամ 30 տարի այստեղ ստեղծագործել ենք, և մեզնից բացի ոչ ոքի չենք տեսնում: Դա լուրջ ու ցավոտ խնդիր է, ինչ-որ առումով հասկանալի, բայց ինչ-որ առումով էլ՝ ոչ:

Երբ ստեղծագործող մարդը հասկանում է, որ այլևս ասելիք չունի և կրկնում է իրեն, ինչ-որ պահի պետք է զիջի:

Ուզում եմ հիշեցնել, որ ոչ մի թատրոն որևէ մեկի սեփականությունը չէ: Պետական թատրոնը պետության թատրոնն է և բոլորինն է։

Եվրոպական թատրոնում երբևէ չեմ լսել, որ այս կամ այն դերասանը կամ ռեժիսորն ասի՝ Բուխարեստի ազգային թատրոնը մեր տունն է, և մենք այստեղ հավերժ ենք:

Հակառակը, շատ առողջ է մթնոլորտը»- պատմեց ռեժիսորը:

Նրա խոսքով՝ Ստանիսլավսկու թատրոնը ղեկավարելու ընթացքում մեկ ներկայացում է բեմադրել, մյուս ներկայացումների հեղինակները այլ ռեժիսորներ են:

«Պետք է առողջ սերնդափոխություն լինի, պետք է թատրոն անընդհատ նոր մարդիկ գան, նոր շունչ բերեն և փոխեն միջավայրը»,- համոզված է Շահվերդյանը:

Որևէ մեկը կարո՞ղ է փակել Նարինե Մալյանի  թատրոնը...

Անդրադառնալով «Գոյ» թատրոնի լուծարմանն ու վերջին շրջանում թատրոններ փակելու միտմանը՝ ռեժիսորն արձագանքեց.

«Որևէ տեղ, երբ ստեղծագործական բուռն պրոցես է տեղի ունենում և հասարակությունը հետաքրքրված է, հաճախում և սիրում է, այդպիսի ստեղծագործական օջախը հնարավոր չէ փակել։

Որևէ մեկը երբևէ կարո՞ղ է Նարինե Մալյանի  թատրոնը փակել:

Ես համարում եմ, որ այնտեղ, որտեղ պրոցես կա և հետաքրքիր բան է կատարվում, չեն կարող փակել»,- ամփոփեց Սուրեն Շահվերդյանը:

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса