«Սյունիք-Քաջարան» ֆուտբոլային ակումբը՝ ԶՊՄԿ-ի աջակցությամբ, հրավիրում է փոքրիկ ֆուտբոլասերներին
ОБЩЕСТВОԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ աջակցելով Սյունիքի մարզում սպորտի զարգացմանը։
Նշենք, որ Սյունիք ՖԱ-ում մարզվում է 700` մինչև 18 տարեկան երեխա և դեռահաս, մարզվողների թվաքանակի կտրուկ աճ նկատվել է վերջին 8 ամսում:
Եվ արդեն Քաջարանում ձևավորվում է նոր ֆուտբոլային թիմ՝ «Սյունիք-Քաջարան», որը բացում է իր դռները 8-10 տարեկան երեխաների համար՝ անվճար մարզվելու բացառիկ հնարավորությամբ։
Այս նախաձեռնությունը ոչ միայն հնարավորություն կտա փոքրիկ մարզիկներին զարգացնել իրենց ֆուտբոլային հմտությունները, այլև կնպաստի առողջ ապրելակերպի խթանմանը և թիմային ոգու ձևավորմանը՝ դառնալով նրանց ապագա հաջողությունների հիմքը։
Ինչպե՞ս միանալ թիմին.
Քաջարանում՝ դիմել Քաջարանի սպորտային համալիր` Ռոբերտ Շահնազարյանին, կամ` զանգահարել
093 03 22 42:
Կապանում՝ կապ հաստատեք «Սյունիք» Ֆ/Ա մանկապատանեկան բաժնի ղեկավար Աշոտ Մանուչարյանի հետ` 094 31 06 10:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС
5
Они «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»



