Ереван, 01.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Փորձ է արվելու Հարավային Կովկասն այս կամ այն զիջումների դիմաց տալ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհն ու աշխարհակարգի փոխվելու մասին զրույցները նոր թափ ստացան Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից և Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո: Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ հատկապես 2020 թվականից հետո ակնհայտ դարձավ, որ աշխարհը մտել է փոփոխությունների գործնական փուլ: «Մինչև 2020 թ. աշխարհն ընթանում էր այդ փոփոխություններին ընդառաջ, տեղի էր ունենում գաղափարական, հայեցակարգային, դոկտրինալ փոփոխությունների ձևավորման, վերաձևավորման ընթացքը, որից հետո այն մտավ գործնական և կիրառական փուլ: Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցող երկրների և Արևմտյան կոալիցիայի միջև ձևավորվել էր մի իրավիճակ, երբ բախումը հետզհետե դառնում էր անխուսափելի: Բացի դա, արևմտյան կոալիցիայի իրական դերակատարներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը՝ ԱՄՆ-ն, բախվում էր ոչ միայն Ռուսաստանի հետ աշխարհը կիսելու հիմնախնդրին, այլև այդ բախումից հզորանում էր մեկ այլ ուժ: 2018-2019 թվականներից ԱՄՆ-ում սկսել են խոսել այն մասին, որ իրենց համար ոչ այնքան մեծ սպառնալիք է ՌԴ-ն, որքան չինական աճող հզորությունը: Իր նախագահության նախորդ շրջանի ավարտին Թրամփը խոսում էր այն մասին, որ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի ամերիկա-չինական հնարավոր բախումների պարագայում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ընդգծում է՝ ակնհայտ էր, որ Թրամփի՝ իշխանության վերադառնալով ամերիկյան քաղաքականությունը որոշակի տրանսֆորմացիաների է ենթարկվելու: «Տեսնում ենք դոկտրինալ փոփոխություն: Եթե մինչև 2024 թ. ավարտը ԱՄՆ-ի համար սկզբունքային էր Ուկրաինային զինելը և Ռուսաստանին սողացող ինքնաոչնչացման թմբիրի մեջ պահելը, ապա այժմ խնդիրները վերաձևակերպված են: Այժմ առաջնահերթությունը ոչ թե ռուս-ուկրաինական հակամարտության միջոցով Ռուսաստանին արյունաքամ անելն է, այլ այդ ռեսուրսները շատ ավելի արդյունավետ տեղեր ուղղելը: ԱՄՆ-ի համար այս պահին ռազմավարական անհրաժեշտություն է դառնում ճնշել չինական աճող հզորությունը: Երբ ավելի վաղ ասում էի, որ ԱՄՆ-ն երբևէ իր առջև չի դնելու խնդիր Ռուսաստանի տրոհման, մասնատման կամ ոչնչացման, շատերը դեմ էին արտահայտվում այս մտքին և վստահ էին՝ ուր որ է՝ Ռուսաստանը փլուզվելու է: Բայց ԱՄՆ-ի համար ռազմավարական խնդիր է՝ պահել Ռուսաստանը: Ռուսաստանի տնտեսական, տեխնոլոգիական հզորությունը չի կարող մրցակցել ամերիկյան հզորության հետ, այն պարագայում, որ չինական հզորությունը ոչ միայն հասել, այլև սկսում է գերազանցել ԱՄՆ-ի տեխնոլոգիական ու մարդկային ներուժի հզորությանը, արտադրական հսկայական պաշարներին: Այս բոլորին դիմակայելը Միացյալ Նահանգների համար բավականին դժվար կլինի: Սա է պատճառներից մեկը, որ տեսնում ենք վերափոխվող ռուս-ամերիկյան հարաբերություններ: Կարծում եմ՝ նույնիսկ ինչ-որ պահի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարող են էլ ավելի նոր փոփոխությունների ենթարկվել: Բնականաբար, չենք կարող ասել, որ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հանդիպումը լուծել է խնդիրներ, բայց առնվազն հնարավորություն է տվել խնդիրների լուծման համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինչպիսի՞ն կլինի այս փոփոխությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա: «Հարավային Կովկասն աշխարհի ամենազգայուն կետերից մեկն է, որի մասին ամերիկյան գրեթե բոլոր ճանաչված տեսաբանները խոսել են: Սա պատահական չէ, որովհետև Հարավային Կովկասի դերը թե՛ ռեսուրսային տեսանկյունից, թե՛ իր աշխարհագրական դիրքով կարևոր է դեպի Միջին Ասիա ճանապարհի և անցման համար, կարևոր է կոմունիկացիոն, լոգիստիկ, ռազմավարական պաշտպանության, անվտանգային գոտիների ձևավորման տեսանկյունից: Սա մի տարածաշրջան է, ինչպես և Մերձավոր Արևելքը, որտեղ հատվում են ամենատարբեր շահեր ու հնարավորություններ: Դրանց համադրությունն է, որ գերտերությունների համար ժամանակ առ ժամանակ դառնում է վեճերի առիթ, տարածաշրջանի բաժանման կամ այն ամբողջությամբ ստանալու նպատակադրումը: Շատերը խոսում են Հարավային Կովկասի երեք հանրապետությունների ապագա կարգավիճակի մասին: Բոլոր աշխարհաքաղաքական հիմնական կենտրոններին Հարավային Կովկասն անհրաժեշտ է ոչ թե մասնատված, այլ իր ամբողջության մեջ, որովհետև դրա ներուժն ամբողջության մեջ է և ոչ թե առանձին վերցրած: Այն գործընթացները, որոնք սկսվեցին 2018 թվականին, և հաջորդող իրադարձությունները, մեծ հաշվով, կապված էին նաև Հարավային Կովկասում նոր ամբողջություն ձևավորելու հետ:

Ժամանակ առ ժամանակ լսում ենք թեզեր, որ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները պետք է համագործակցային հարթակ ձևավորեն: Եթե վերադառնանք նախորդ դարասկիզբ, երբ ռուսական հեղափոխությունից հետո ռուսական զորքերը դուրս եկան Հարավային Կովկասից, վերջինիս երկրների անկախությանը նախորդել էր ընդհանուր կոնֆեդերացիայի ստեղծումը, ապա սա պատահական չէր: Նույնիսկ այդ իրավիճակում Հարավային Կովկասը հետաքրքիր էր իր ամբողջության մեջ, դրա մասնատումը թուլացնում էր նրա ազդեցությունը գլոբալ փոփոխությունների և հետաքրքրությունների վրա: Հիմա փորձ է արվելու Հարավային Կովկասն այս կամ այն զիջումների դիմաց տալ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին: Մինչև 2020 թվականը՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, ակնհայտ էր, որ Հարավային Կովկասում երեք հանրապետությունները որդեգրել են երեք տարբեր ուղի:

Ժամանակը ցույց է տալիս, որ աստիճանաբար այս երեք հանրապետությունների արտաքին քաղաքական հետաքրքրությունները կամ ուղղվածությունները սկսում են որոշակի տեսք ստանալ, ինչոր իմաստով մերձենալ: Ադրբեջանի մասով տեսնում ենք որոշակիորեն անցում դեպի ռուսական ազդեցություն՝ սա բալանսավորելով այլ գործոններով կամ առնվազն ցույց տալով այդ անցումը: Հայաստանի պարագայում Ռուսաստանի հետ ձևավորված ավանդական հարաբերությունները փորձ է արվում բալանսավորել Արևմուտքի հետ հարաբերություններով, որքանով է դա դոկտրինալ, հարցի մյուս կողմն է: Խոսում ենք խոսույթային մակարդակում իշխանությունների վարած քաղաքականության մասին: Վրաստանի պարագայում, որը ձևավորել էր զուտ պրոարևմտյան արտաքին քաղաքականություն, տեսնում ենք որոշակի բալանսավորում նաև տարածաշրջանի հիմնական դերակատարի՝ Ռուսաստանի հետ: Սրանք պատահական իրադարձություններ չեն, արտաքին գործոնները, կամ, ինչպես վերլուծությունների ժամանակ ենք նշում, արտաքին փոփոխականները միմյանց հետ փոխազդեցության մեջ բերում են փոփոխություն երկրների արտաքին քաղաքականությունների մեջ: Կարծում եմ, որ սա հաջորդ՝ ոչ միայն գլոբալ, այլ ռեգիոնալ փոփոխությունների ուղեծիրն է լինելու Հարավային Կովկասում որոշակի ամբողջականություն ձևավորելու համար: Բնականաբար, այստեղ հատվելու են ամենատարբեր աշխարհաքաղաքական բևեռներ, կենտրոններ, դրա հետևանքով լինելու են տարբեր փոփոխականների փոխազդեցություններ, ինչը որոշակիորեն կարող է հակակշռել կամ հավասարակշռել Հարավային Կովկասում ներքին մթնոլորտը»,-հավելում է նա:

Այն, որ գերտերությունները փորձելու են վերջ տալ պատերազմներին և մտնել բանակցային փուլ, կարո՞ղ է զսպող մեխանիզմ դառնալ Ադրբեջանի համար, որը չի թաքցնում ռազմական ճանապարհով հարցեր լուծելու իր ցանկությունները:  «Այստեղ պետք է նկատի ունենանք, թե առաջին հերթին ինչպիսին են գերտերությունների շահերը, դրանք հավասարակշռվա՞ծ են, թե՞ հակակշռում են միմյանց տարածաշրջանում: Դրանից կախված՝ կա՞ կոնսենսուս Հայաստանի Հանրապետության դեմ գործողությունների, թե՞ չկա, կամ առնվազն այդ մասով կա՞ լոյալություն, թե՞ չկա: Թե ինչպիսի իրավակարգ կհաստատվի աշխարհում, կարծում եմ՝ այնքան կարևոր չէ հատկապես հաստատվող նոր իրողությունների պայմաններում, որքան կարևոր է, թե ինչպիսի ուժային բալանս կլինի տարածաշրջանում: Եթե տարածաշրջանում լինի ուժային բալանսի հավասարակշռում, ապա այս պարագայում կարող ենք խոսել այն մասին, որ թշնամի պետությունները որոշակիորեն ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն պայթյունավտանգ իրավիճակի ոչ միայն Հայաստանի, այլ հենց իրենց համար: Եթե չկա ուժային բալանսի հնարավորություն կամ չենք գնում դեպի տարածաշրջանում ռազմական և քաղաքական բալանսի հաստատման, ապա այս պարագայում տալիս ենք հնարավորություն ցանկացած պատեհ առիթի դեպքում ոչ թե ուժի կիրառմամբ, այլ ուժի սպառնալիքի կիրառմամբ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել որոշակի պահանջներ, վարքագիծ, քաղաքականություն: Սա կլինի ուժային, թե ուժի կիրառման սպառնալիքի մեթոդով, հակասում է այն տեսակետին, որով, ինչպես ոմանք են ասում, կհաստատվի նոր իրավակարգ, և թշնամի պետությունները դրանից զսպված կլինեն»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула