Թռիչքը բաց թողած հայերը Նովոսիբիրսկի օդանավակայանում կոտրել են տերմինալի դուռը և վազել ինքնաթիռի կողմը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 17-ի առավոտյան S7 ավիաընկերության Embraer 170 ինքնաթիռն արդեն պատրաստվում էր շարժվել դեպի թռիչքուղի` Նովոսիբիրսկ Տոլմաչևոյից Բրատսկ մեկնելու S7-5215 չվերթով թռիչք կատարելու համար: Ինքնաթիռի սրահում բացակայում էր միայն երկու ուշացած ուղևոր։ Դրա մասին հաղորդում է ««Авиаторщина» պորտալիս թելեգրամյան ալիքը։
«Այս պահին մեկնման վայրում վազվզում էին Բրատսկի երկու բնակիչներ՝ 37-ամյա Անդրանիկ Թ.-ն և նրա 42-ամյա ազգականը՝ Սպարտակ Թ.-ն։ Ինչպես հայտնել են S7-ի մամուլի ծառայությունից, տղամարդիկ տեղ են հասել երբ ուղևորներն արդեն տեղավորել են օդանավի սրահում, որից հետո օդանավի դռները փակվել են։ Բայց նրանք չեն հուսահատվել և որոշել են իրենց բախտը փորձել՝ ամեն կերպ փորձելով հասնել իրենց չվերթին։
Ըստ լրատվամիջոցի թելեգրամյան ալիքի՝ նախ Անդրանիկն ու Սպարտակը սեղմել են հակահրդեհային ազդանշանի կոճակը, իսկ հետո ոտքով ջարդել մագնիսական եղանակով արգելափակվող դուռը, դուրս են վազել և փորձել թափանցել օդանավ։ Այստեղ էլ նրանց ձերբակալել են և հանձնել տրանսպորտային ոստիկանությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































