Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Երևանցիների զանգվածային վտարում՝ օդից մոգոնված գույքահարկի միջոցով

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրերն անվանենք իրենց անուններով: Հայաստանի Հանրապետության ստեղծման հենց առաջին տարիներից սկսվեց բնիկ երեւանցիների զանգվածային վտարման գործընթացը: Դրանք միշտ չէ, որ իրականացվում են բռնի ուժի կիրառմամբ, բայց բռնի ուժ նույնպես կիրառվել է, օրինակ, Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ: Զանգվածային վտարում կարելի է իրականացնել նաեւ՝ բնակչության որեւիցե խմբի համար միտումնավոր ստեղծելով ապրելու եւ այդտեղ մնալու համար այնպիսի անհնարին կենսապայմաններ, որոնք հաշվարկված են հանգեցնելու նրանց հեռանալուն տվյալ տարածքից:         

Հայաստանի տարբեր շրջաններից եւ Երեւանի հեռավոր թաղերից 1990-ականներին իշխանության եկածների մի մասն իրենց ծակ գրպանները շատ արագ տռզեցրեց եւ որոշեց բարելավել բնակարանային պայմանները: Նրանք երեւանցիների դեմ կիրառեցին իրենց շրջապատում եւ թաղերում ընդունված հոռի արարքները՝ դագաղներ տանել դնել իրենց համար ոչ ցանկալի անձի բնակարանի դռանը, էլեկտրականությունը եւ ջուրն օրերով կտրել, Երեւանի կենտրոնի՝ լավագույն աղբյուրներից մատակարարվող ջուրը փոխարինել Արարատյան դաշտավայրի հորատանցքերի անհամ ջրով եւ այլն: Բայց հիմնական միջոցը երեւանցիներին զրկելն էր գումարներ վաստակելու հնարավորություններից: Այդ ծակ գրպաններովները գիտեին, թե որքան է խեղճանում մարդը, երբ կորցնում է ապրուստի միջոցն ու աղքատանում: 
Նրանց աղետալի գործունեության հետեւանքով փակվեցին ու թալանվեցին գործարանները, հիմնարկ-ձեռնարկությունները, իսկ մնացածներում աշխատավարձերը համարյա զրոյացվեցին: Եվ որպես գումար վաստակելու միջոց՝ մնացին փողոցային առեւտուրը, մուրացկանություն անելն ու բնիկ երեւանցիների համար անընդունելի նմանատիպ ձեւերը: Հիշում եմ, թե ինչպես էր ամեն անգամ ինձ տեսնելիս ամոթխած արդարանում Կլարա Ցետկինի անվան ֆաբրիկայում տասնամյակներ աշխատած տարեց հարեւանուհիս, որն իր ընտանիքը պահելու համար ստիպված էր Մաշտոցի պողոտայում սիգարետ եւ ուրիշ մանր-մունր ապրանքներ վաճառել: Մեկ ուրիշը, որը հպարտանում էր, թե, լինելով Երեւանի ձեթ-օճառի գործարանի պահակախմբի պետ, միշտ մերժել է իրեն առաջարկված կաշառքները, ստիպված էր մուրացկանություն անել հենց մեր շենքի դիմացի կանգառում: Բայց դա էլ կարճ տեւեց, քանի որ այդ «բիզնեսը» նույնպես անցավ գողականների ձեռքը: Եվ նա ստիպված եղավ փոխել իր «աշխատատեղը»՝ Երեւան-Աբովյան ավտոբուսով գնալ պակաս եկամտաբեր վայրեր: Մեր շենքում բնակվող ինտելիգենտների, ասենք, տարեց գրադարանավարուհու ճակատագիրն ավելի տխուր վախճան ունեցավ… 

Այդ ամենի հետեւանքով շատ երեւանցիներ մահացան, մյուսները սկսեցին փախչել Հայաստանից: Արդյունքում մայրաքաղաքի բնակարանների գներն իջան եւ էժան գներով դարձան նորաթուխ փողատերերի սեփականությունը: Իմ ծանոթները, օրինակ, Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող կառավարական էլիտար բնակելի շենքի իրենց երկսենյականոց բնակարանը ստիպված եղան վաճառել ընդամենը 4 հազար դոլարով: Հետո կյանքի կոչվեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը, որի կիրառման ժամանակ գերակա հանրային շահի ճանաչման գործընթացում իրականացվեցին սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ. մայրաքաղաքի կենտրոնում գտնվող որոշ առանձնատներ, հողամասեր, շենքեր «ջրի գնով» խլվեցին սեփականատերերից ու տրամադրվեցին շքեղ բարձրահարկեր կառուցողներին:

Հիմա փողոցից իշխանության եկածների նոր սերունդը երեք տասնամյակների արհավիրքներին դիմացած, հարազատ օջախը չլքած երեւանցիներին պարտադրում է կամավոր դեպորտացվել, եթե չկարողանան մուծել նոր իշխանավորների՝ օդից վերցված, սովորական երեւանցու ուժից վեր գույքահարկերը: Հասարակ երեւանցիների երկչոտ հակաճառությանը, թե` իրենց թոշակներն ու աղքատավարձերը հազիվ են հերիքում մի կերպ գոյությունը պահպանելու համար, այդ գույքաչափերը մոգոնած եւ բնակչությանը պարտադրած պաշտոնյաները չարախնդորեն առաջարկում են` վաճառեք ձեր բնակարանները եւ հեռացեք արվարձաններ կամ գյուղական վայրեր: Այսինքն, «կամավոր» վռնդվեք: Առաջարկում են նաեւ վերադառնալ ստալինյան տարիներ, երբ մեկուսացված բնակարաններ համարյա չկային, եւ քաղաքացիներն ապրում էին, այսպես կոչված, կոմունալկաներում: Նրանց կյանքը լիովին վերահսկելու, «գործ տվողների» թիվն ավելացնելու համար այն օրերի իշխանությունները ստեղծում էին կոմունալկաներ, այսինքն, նույն բնակարանի տարբեր սենյակներում բնակեցնում էին տարբեր ընտանիքների, որոնց խոհանոցն ու արտաքնոցն ընդհանուր էին: Այսօր իրեն ոչ ստալինյան համարող իշխանությունը դա առաջարկում են անել ինքնակամ՝ վարձով տալ «ավելորդ» սենյակներն օտարներին: Ինչո՞ւ: Որպեսզի ... ի վիճակի լինեն մուծել հաբռգած չինովնիկների կողմից հնարած աստղաբաշխական գույքահարկը: 

Չի բացառվում, որ մեր այսօրվա իշխանությունները նույնպես ունեն քաղաքացիների անձնական կյանքը վերահսկելու ստալինյան հակումներ, եւ այդ նորաստեղծ կոմունալկաները գալու են լրացնելու փողոցներում տեղադրվելիք տեսասարքերի գործառույթը: Ստալինի օրոք այդպիսի սարքեր չկային, այլապես նա էլ կհրամայեր՝ ամենուր տեղադրել դրանք ու 24/7 ռեժիմով հետեւել քաղաքացիներին: 

Բայց հիմա տուժելու են ոչ միայն երեւանցիները, այլ նաեւ ՀՀ շրջաններում, մասնավորապես, սահմանամերձ եւ բարձրլեռնային գյուղերում ապրողները, որոնք մինչ այս չարեփոխումը գույքահարկ չէին մուծում: Չէին մուծում, որովհետեւ նրանց տների կադաստրային արժեքը 3 մլն դրամից էժան էր: Սենսացիա` 10 անգամ ավել (!!), քան վճարել են մինչ այդ, պետք է կողոպտվեն 3-10 մլն դրամ արժեքի անշարժ գույք ունեցող քաղաքացիները: Իսկ թե այդ կարեկցանքի արժանի բոլոր քաղաքացիներն ուր են արտագաղթելու, Աստված գիտի: Գուցե Ալթայի երկրամա՞ս:
Նշենք նաեւ, որ եթե իշխանություններին հաջողվի իրականացնել բազմաքանակ երեւանցիների զանգվածային վտարման օպերացիան, որոնք մի կերպ գոյատեւում են` ստանալով աղքատավարձ, թոշակ ու նպաստ, մայրաքաղաքի՝ հատկապես կենտրոնում գտնվող բնակարանների գները զգալիորեն կնվազեն: Եվ ինչ-ինչ կասկածելի հանգամանքների, նաեւ պետբյուջեն թալանելու հաշվին փողատեր դարձածները կկարողանան էժան գներով տիրանալ բնիկ երեւանցիների անշարժ գույքին:

Գրիգոր Էմին-Տերյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Генрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan Opera