Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպե՞ս է չինական DeepSeek մոդելների շարքը մրցակցելու աշխարհի լավագույն մեծ մոդելների հետ

МЕЖДУНАРОДНОЕ

Վերջերս DeepSeek-ի խոշոր մոդելների ամբողջ շարքը, այդ թվում՝ DeepSeek-R1-ը, V3-ը , Coder-ը և այլն, պաշտոնապես միացան գերհամակարգչային ինտերնետ հարթակին։ Ըստ տեղեկության, DeepSeek-R1-ը կենտրոնանում է բնական լեզվի մշակման վրա և ունի տեքստի ստեղծման հզոր հնարավորություններ,  DeepSeek-V3-ը կենտրոնանում է պատկերների ստեղծման վրա, կարող է ստեղծել բարձր լուծաչափով և դետալներով հարուստ պատկերներ, որոնք կարող են օգտագործվել այնպիսի տեսարաններում, ինչպիսիք են գովազդները, գեղարվեստական ստեղծագործությունները և այլն: DeepSeek-Coder-ը կոդերի ստեղծման մոդել է, որը կարող է օգնել ծրագրավորողներին արագ ստեղծել ծրագրեր և բարելավել մշակման արդյունավետությունը։

Գերհամակարգչային ինտերնետ հարթակը ինտերնետ-մտածողությամբ կառավարում է գերհամակարգչային կենտրոնները և միավորում է տարբեր կողմերի հնարավորություններ և ռեսուրսներ, ինչպիսիք են արտադրության էկոհամակարգում հաշվողական հզորության մատակարարումը, հավելվածների մշակումը, օպերատիվ կառավարման ծառայությունը, օգտատերերը և այլն՝ ստեղծելու ամբողջական գերհամակարգչային հաշվողական հզորության ցանց և սպասարկման հարթակ։ Դրա նպատակն է ապահովել մատակարարողի և սպառողի սերտ կապը, շուկայական գործունեության և սպասարկման համակարգի միջոցով իրականացնել հաշվողական հզորության համալիր պլանավորում, նվազեցնել գերհամակարգչային հավելվածների շեմը, հասցնել հաշվողական տեխնիկան ավելի բարձր մակարդակի, խթանել անկախ հիմնական ծրագրային և ապարատային ապահովման տեխնոլոգիաների խորացված կիրառումը և ազդել անկախ և կարգավորվող բիզնես էկոհամակարգի զարգացմանը և հասունացմանը։ 

 Գերհամակարգչային հաշվողական հզորության ինտեգրված գործունեության խթանման և հաշվողական հզորության ազգային բազա ստեղծելու համար Չինաստանի ազգային գերհամակարգչային ինտերնետ հարթակը անցած տարվա ապրիլին պաշտոնապես գործարկվեց՝ ընդգրկելով տարատեսակ ոլորտներ, որոնցից են գիտական հաշվարկները, արդյունաբերական մոդելավորումը, արհեստական բանականության (AI) մոդելների ուսուցումը և այլն։

Չինաստանի Ազգային գերհամակարգչային ինտերնետ հարթակից տեղեկացնում են, որ այս տարվա հունվարի դրությամբ հարթակում կա ավելի քան 6500 տարբեր տեսակի հաշվողական հզորության արտադրանք, այդ թվում՝ մոտ 240 մոդելային ծառայություններ, ներառյալ DeepSeek-ը, Qwen-ը և այլ հայրենական բաց կոդով մեծ մոդելներ, ինչպես նաև արտասահմանյան բաց կոդով մեծ մոդելներ, ինչպիսիք են Llama-ն, Stable Diffusion-ը, Gemma-ն, Mistral-ը, StarCoder-ը, ChatGLM-ը և այլն։

DeepSeek-ի գործարկման վերաբերյալ Ազգային գերհամակարգչային ինտերնետ հարթակի համապատասխան պատասխանատու անձը նշել է, որ չինական արտադրության առաջատար AI տեխնոլոգիաների և ազգային համապարփակ հաշվողական հզորության սպասարկման հարթակի համադրումը առաջատար գործունեություն է՝ արագացնելու հայրենական արտադրության AI տեխնոլոգիաների էկոլոհամակարգի զարգացումը և տարածումը։ Այն շուկայի, տեխնոլոգիաների, նորարարությունների, արտադրանքի և օգտատերերի տեսանկյունից կնպաստի  AI տեխնոլոգիաների էկոհամակարգի նորարարությանը և արդյունքների իրականացմանը, ինչպես նաև կխթանի AI+-ի դիվերսիֆիկացումը։ Միևնույն ժամանակ այն կնպաստի  Չինաստանի և մինչև անգամ ողջ աշխարհի AI շուկայի կիրառելիության և արդյունաբերականացման գործընթացին։ Ազգային գերհամակարգչային ինտերնետ հարթակի միջոցով օգտատերերն առանց տեղական ներբեռնման կարող են առցանց գործառույթներ կատարել,  եզրակացություններ անել, հարմարեցնել դասընթացներ և զարգացնել DeepSeek և այլ ներքին և արտասահմանյան բաց կոդերով մեծ մոդելներ՝ նվազեցնելով AI տեխնոլոգիաների օգտագործման շեմը: Միևնույն ժամանակ հաշվողական հզորության սպասարկման հասանելիությունը նույնպես բարելավվել է, ազգային գերհամակարգչային ինտերնետ հարթակը, հենվելով հայրենական արտադրության խոր հաշվարկների արագացման մտավոր քարտերի և համազգային ինտեգրված հաշվողական հզորության սպասարկման համակարգի վրա, DeepSeek-ի և այլ մոդելների համար տրամադրում է հաշվողական հզորության տարատեսակ ռեսուրսներ և հայրենական AI հավելվածների և նորարարությունների համար տրամադրում է հաշվողական հզորության երկարատև երաշխիք։

DeepSeek մոդելների շարքը հնարավորությունների առումով համարժեք է աշխարհի լավագույն մեծ մոդելներին, սակայն արժեքի տեսանկյունից ունի էական առավելություններ։ DeepSeek շարքն ալգորիթմների օպտիմալացման միջոցով զգալիորեն նվազեցնում է հաշվողական ռեսուրսների սպառումը։ Համադրվելով ազգային գերհամակարգչային ինտերնետ հարթակի «համընդհանուր, հեշտ օգտագործվող, հարուստ և հարմար» հնարավորություններին՝ այն հնարավորություն է տալիս ավելի շատ ձեռնարկությունների և օգտատերերի իրենց թույլ տալ օգտագործել AI տեխնոլոգիաներ և արագացնել դրանց տարածումը։

Մասնագիտական ոլորտի ներկայացուցիչներն, ընդհանուր առմամբ, կարծում են, որ DeepSeek մոդելի լայնածավալ իրագործումը գերհամակարգչային ինտերնետ հարթակներում կարող է փոխել ներքին AI արդյունաբերության՝ արտասահմանյան փակ կոդերով մոդելներից կախվածության ներկայիս վիճակը։

Սկզբնաղբյուր՝  news.cn/tech/20250210/e3d3cd7170044e38b704f95458106c04/c.html

 

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай