Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Մանկապարտեզներում տեղադրված տեսախցիկներին ծնողները հասանելիություն կունենա՞ն

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մանկապարտեզներում, ցավոք, քիչ չեն երեխաների իրավունքների ոտնահարման, երբեմն նաև նրանց նկատմամբ բռնության դեպքերը: Օրերս պարզվեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից խոստացված տեսախցիկները մայրաքաղաքի որոշ մանկապարտեզներում՝ թվով չորսում արդեն տեղադրվել են:

Այս ամենի հիմքում, ինչպես հայտարարվում է, Երևանի մանկապարտեզներում սաների համար ավելի անվտանգ և վերահսկվող պայմաններ ստեղծելն է, որպեսզի ծնողներն էլ լինեն առավել հանգիստ՝ վստահ լինելով, որ իրենց երեխաները հուսալի ձեռքերում են։ Մայրաքաղաքի թիվ մեկ կառույցը խոստանում է՝ տեղադրվող տեսախցիկները կնպաստեն մանկապարտեզներում վերահսկողության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի կազմակերպված և պաշտպանված միջավայր։

Սակայն, ո՞վ է ունենալու այդ տեսախցիկներին հասանելիություն, արդյո՞ք ծնողները կկարողանան դիտել կենդանի ռեժիմով այն, ինչ կատարվում է կրթօջախում այն ժամերին, երբ իրենց երեխան է այնտեղ․ այս հարցերը MediaHub–ը ուղղեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանին։

Հարցին, թե արդյո՞ք ծնողները կունենան հասանելիություն մանկապարտեզներում տեղադրված տեսախցիկներին, Խաչատրյանը պատասխանեց․ 

«Ոչ, ծնողները հասանելիություն չեն ունենալու։ Հասանելիություն ունենալու է այն անձը, այն պաշտոնյան, ով ունի վերահսկողական գործառույթ, այսինքն, չի լինելու մեկը, ով ունի իրավունք կամ լիազորություն կենդանի ռեժիմում մուտք գործելու մանկապարտեզ, ներկա լինելու պարապմունքներին, պայմանական ասած՝ խոհանոց մուտք գործելու հասանելիություն: Բնականաբար, նման բան չի լինելու»։

Ո՞վ է լինելու պատասխանատուն. ըստ Խաչատրյանի՝ վերահսկողական գործառույթ ունեցող անձն ու պաշտոնյան։ 

«Այս պահին քանի որ ընդամենը 4 մանկապարտեզում են տեղադրված տեսախցիկները, մոնիթորինգ ենք անում, ես զերծ կմնամ ասելու, թե կոնկրետ ո՞ւմ է հասանելի: Այս պահին կարող եմ ասել, որ հասանելի է քաղաքապետարանի մեկ կետում, իսկ թե կոնկրետ ո՞վ է իրականացնում այդ գործառույթը, այս պահին զերծ կմնամ»,– ասաց նա։

Մեր ճշտող հարցին, թե եթե Երևանի բոլոր մանկապարտեզներում տեսախցիկները տեղադրվեն, ապա դարձյա՞լ քաղաքապետարանից են վերահսկելու գործընթացը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ «իհարկե»։ 

Հարց է առաջանում. եթե ծնողը հասանելիություն չի ունենալու տեսաձայնագրությանը, ապա, երբ, օրինակ, երեխայի վրա կապտուկներ լինեն, ու ծնողը դիմի պարզելու, թե ի՞նչ է կատարվել, այդ դեպքո՞ւմ էլ ծնողին չի տրամադրվելու տեսագրությունը, պաշտոնյան արձագանքեց՝ ոչ․ «Չեմ ուզում շտապել ու կանխակալ եզրահանգումներ անել, բայց եթե ծնողը մեր վերահսկողական գործառույթի իրականացնելուց հետո շարունակում է կարծել, որ, պայմանական ասած, մենք ամենը հերքում ենք, իսկ ծնողը շարունակում է պնդել, որ դեպքը տեղի ունեցել, ենթադրում եմ, որ եթե գործ հարուցվի, ապա գործի շրջանակում որևէ մեկը չի կարող չտրամադրել հասանելի տեղեկատվություն: Բայց ուղղակի գրության մակարդակում, պահանջի մակարդակում չի տրվելու, դա միանշանակ է»։

Ապա ավելացրեց, որ որևէ մեծահասակի  հնարավորություն չեն տրամադրելու դիտելու մյուս երեխաներին, քանզի դրա իրավունքն ուղղակի չունեն։  

Տեղի ունեցածի մանրամասները ստանալու համար ծնողը, փաստացի, պետք է դիմի Ոստիկանությո՞ւն. «Այո, իհարկե։ Հիմա էլ, եթե նման բան պատահի, պետք է դիմեն Ոստիկանություն»։

Ինչ վերաբերում է հարցին, թե քանի տեսախցիկ է դեռ տեղադրվելու Երևանի մանկապարտեզներում, արդյո՞ք մինչ տարվա վերջ բոլոր մանկապարտեզները կհագեցվեն տեսախցիկներով, վարչության պետը նշեց, որ գործող պայմանագրով՝ մյուս խմբաքանակը շուտով կմեկնարկվի, պլանավորում են մինչև 50 մանկապարտեզներում տեղադրել տեսախցիկներ։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 162 մանկապարտեզ: 

 Հետևեք մեզ՝ այստեղ

Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»