Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Կայացել է Միջազգային արդարադատության մշտական պալատի առաջին նիստը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր, Կանադա՝ Կանադայի դրոշի օր, Աֆղանստան՝ Ազատագրման օր, Վանատու՝ Ջոն Ֆրումի օր, Ռուսաստան, Բելառուս՝ Ինտերնացիոնալիստզինվորների օր, Սերբիա՝ Ազգի օր, Սինգապուր՝ Համընդհանուր պաշտպանության օր, ԱՄՆ՝ Սյուզեն Էնտոնիի հիշատակի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

590-Պարսկաստանում թագադրվել է Հայաստանի Խոսրով 2րդ արքան։

1885-ծնվել է բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը։

1902-ծնվել է գրող Հմայակ Սիրասը։

1909– ծնվել է կին գրականագետ Արֆո Պետրոսյանը:

1921-հակախորհրդային փետրվարյան ապստամբության ժամանակ եռօրյա մարտերից հետո ազատագրվել է Վրաստանի և Հայաստանի միջև գտնվող «չեզոք գոտին», որը ենթարկվում էր խորհրդային Հայաստանի կառավարությանը։

1929-ծնվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։

1940-ծնվել է թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը։

1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ծանր մարտերից հետո ռազմաճակատի հյուսիսային տեղամասում, այդ թվում՝ Օմարի լեռնանցքում հաստատվել է հայերի լիակատար վերահսկողություն՝ ներառյալ Քարվաճառի ողջ շրջանը, իսկ այդ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 4000 զինվոր։

2001-սկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության դատաքննությունը:

2002-հրատարակվել են 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական արդյունքները, որոնց համաձայն, երկրի բնակիչների թիվը կազմել է մոտ երեք միլիոն մարդ:

2007-Համաշխարհային բանկը 2 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում թռչնագրիպի դեմ պայքարի համար:

2010-սպանության սպառնալիքի կասկածանքով բերման ենթարկվելուց 72 ժամ անց ոստիկանության Էրեբունիի բաժնից ազատ է արձակվել «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանը։

2017- Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշվել է, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը։

2019-Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական երկաթուղին՝ պահանջելով շահագործել Ալավերդու գործարանն ու Թեղուտի հանքավայրը։

2020-Արայիկ Հարությունյանն առաջադրվել է որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու:

ԱՇԽԱՐՀ

438-պաշտոնապես ընդունվել է Ֆեոդոսիայի օրենսգիրքը, որը Հռոմեական Կայսրության առաջին պաշտոնական օրենքների հավաքածուն է։

1564 – ծնվել է իտալացի աստղագետ, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը։

1748– ծնվել է անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան Ջերեմի Բենթամը:

1763-Լայպցիգից ոչ հեռու գտնվող սաքսոնական որսորդական դղյակ Գուբերսբուրգում կնքվել է խաղաղության պայմանագիր Պրուսիայի, Ավստրիայի և Սաքսոնիայի միջև, որով վերջ է դրվել Յոթնամյա պատերազմին։

1781– վախճանվել է գերմանական դասական գրականության հիմնադիրներից մեկը՝ պոետ, թատերգակ, արվեստի տեսաբան և գրաքննադատլուսավորիչ Գոտհոլդ Լեսսինգը։

1786- Ուիլյամ Գերշելը հայտնագործել է «Կատվի աչք» աստղային միգամածությունը Վիշապի համաստեղության մեջ. դա առաջին միգամածությունն է, որի սպեկտրը հետազոտվել է։

1794 – Ֆրանսիան ընդունել է իր պետական դրոշը:

1857- վախճանվել է ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան։

1897- Ֆերդինանադ Բրաունը հրապարակել է օսցիոլոգրաֆի սխեման։

1909-Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում թատրոնի շենքի հրդեհի զոհ է դարձել 250 մարդ։

1922-Հաագայում կայացել է Միջազգային արդարադատության մշտական պալատի առաջին նիստը։

1923-Հունաստանը դարձել է Գրիգորյան օրացույցն ընդունած վերջին երկիրը Եվրոպայում։

1932 –կայացել է Ձմեռային 3-րդ օլիմպիական խաղերի փակումը Լեյք Փլեսիդում (ԱՄՆ)։

1934– ծնվել է Pascal, Modula և Oberon ծրագրավորման լեզուների հեղինակներից մեկը՝ շվեյցարացի գիտնական, ինֆորմատիկայի նշանավոր մասնագետ Նիկլաուս Վիրտը:

1939-վախճանվել է ռուս նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինը։

1961– ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհվել է 72 մարդ, որոնց մեջ են եղել նաև ԱՄՆ-ի ձևավոր չմշկասահքի հավաքականի անդամները:

1965-հաստատվել է Կանադայի դրոշը։

1965– վախճանվել է ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, դերասան Նաթ Քինգ Քոլը:

1976 –տեղի է ունեցել Ձմեռային 12-րդ օլիմպիական խաղերի փակումը Ինսբրուքում (Ավստրիա)։

1988 -վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Ֆեյնմանը։

1989 – ԽՍՀՄ-ը պաշտոնապես հայտարարել է, որ իր բոլոր զորքերը դուրս է բերել Աֆղանստանից։

2011– Լիբիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել:

2013-Չելյաբինսկի շրջակայքում պայթել է մետեորիտ, որը մթնոլորտում արգելակման պատճառով հիմնականում քայքայվել է։ Նախնական տվյալներով, մետեորիտի քաշը մինչև մթնոլորտի շերտեր հասնելը կազմել է 10-ից 100 տոննա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян