Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, չնահանջա՛ծ մեր Հրամանատա՛ր
БЛОГ44-օրյա պատերազմի ամենասկզբից կամավորական Ձեր ջոկատով Արցախ մեկնած, Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և կյանքի գնով անառիկ պահած, մեր կյանքը Ձեր կյանքից վեր դասած, չնահանջած մեր Հրամանատա՛ր, շնորհավո՛ր ծննդյանդ օրը:
Հայաստանն արյանդ մեջ կրող մե՛ր Հրամանատար, Ձեր միտքը, խոսքն ու գործը Հայաստանոտ են, Ձեր արյո՛ւնը՝ հայկական Եռագույնոտ, Դուք ապրում եք Հայաստանո՛վ և Ձե՛ր Առաքելությունն ունեք այս կյանքում:
Հայրենիքի հանդեպ Ձեր անմնացորդ սերը վարակիչ է, և, պատահական չէ, որ «Արծիվների» մեծ բանակն անսասան հավատով ու պատվախնդրությամբ է կատարում Ձեր հրամանները, պատգամները, վստահում և հավատում Հայ ազգի լուսե գալիքին, որն, անկասկած, իրականություն կդարձնեք Դո՛ւք:
Հայրենիքի հանդեպ Ձեր անսահման սերն աննահանջ կռվի մղեց Ձեզ նորանկախ Հայաստանի երեք պատերազմներում և Ձեր կյանքի գնով միշտ պաշտպանեցիք Հայոց Սուրբ Հողը:
Հրամանատար Խաչիկ Ասրյանը չնահանջող, անգերազանցելի, չերկրորդվող տեսակ է, հավատարիմ ընկեր, սրտացավ բարեկամ, ընտանիքի գլուխ, Հայրենիքի նվիրյալ, ազգային արժեքների և առաքինությունների մարմնացում - խորհրդանիշ։
Այսպիսին է Հայ ժողովրդին Ռազմական և Սոցիալական Հայաստանի կառուցմանն ուղղորդող մեր Հրամանատարը` Խաչիկ Ասրյանը:
Աստվածահավա՛տ Հրամանատար, թո՛ղ Բարձրյալը լինի Ձեզ առաջնորդողը:
Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, չնահանջա՛ծ մեր Հրամանատա՛ր:
Խորին հարգանքով՝
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմ՝ Նախագահություն,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» և «Նժդեհյան Գայլախումբ» կամավորական մարտական ջոկատներ:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



