Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում․․․»․ Մաթևոսյանի ծննդյան օրն է

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«…. Գլխաբաց շքերթի ելած մեր անբարո իրականությունը պետք է գրողի քո այրական իր պատասխանը ստանա: Գրոտեսկայնորեն դաժան իրականությունը քեզանից տղամարդ մարդու պատասխան է պահանջում – որ ես, ահա, ձեզ ճանաչում եմ: Որ ես կսմիթով, այլասացությամբ յոլա չեմ գնա: Ճի՛շտ, կոպի՛տ, ճշգրի՛տ, շիտակ պիտի լինես՝ այնքա՛ն, ինչքան իր ժամանակին Չարենցը եղավ»։ Հրանտ Մաթևոսյանն է ասել, մեծ մարդը, մտավորականն ու գրողը։

Առհասարակ Մաթևոսյանի ձեռագիրը կարելի է արվեստի մի ուրիշ ճյուղ համարել, քանի որ իր խորությամբ և հասկանալի լինելով է գրավում ընթերցողին։

Փետրվարի 12-ը գրողի ծննդյան օրն է։ ArmLur.am-ը ներկայացնում է գրողի հայտնի հարցազրույներից որոշ հատվածներ և գրողի հետաքրքիր մտքերից։

Իր հարցազրույցներից մեկում Մաթևոսյանն ասել է․ «Քիչ եմ գրել և դրանում մեղքի իմ բաժինն այնքան էլ մեծ չէ: «Ահնիձորի» չափազանցված արձագանքը, «Մենք ենք, մեր սարերը» վիպակի և ապա կինոսցենարի վիճարկումը ինչքա՜ն ուժ խլեցին ինձանից, որ կարող էր դառնալ գրական վաստակ, գեղարվեստական արժեք: Կինոյում անցկացրած տարիները կորսված եմ համարում, կինոն ինձ միայն դառը հիասթափություն ու ծանր պարտություններ տվեց՝ բացառությամբ, թերևս, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի, որ Հենրիկ Մալյանի հաջողված էկրանավորումներից է:

«Տերը» ժողովածուն տպագրելու մտադրություն չունեի, գրվել էին որպես գրական սցենարներ, բայց հրապարակեցի հանդիսական-ընթերցողիս թողությունը հայցելու հույսով: Հիասթափություններն ու պարտությունները պիտի որ դաս լինեին, բայց ազգային մեծ կինո ունենալու հավատս չեմ կորցրել: Կուզենայի, թեկուզև ոչ իմ՝ մեզանից մեկնումեկի աշխատանքով ստեղծվեր, մեր մշակույթի նվաճում դառնար և իր ողջ շողք ու փայլով լայնածավալ երկրի էկրանով անցներ մեր ազգային կերպարը»։

Կարելի է ասել, որ Մաթևոսյանն անտեսանելի թելերով կապված է եղել բնությանը, իր հայրենի բնաշխարհին և դրա բացասական փոփոխությանն արձագանքել է սրտի ցավով, ինչը նույնպես փաստում են հարցազրույցները։

Հրանտ Մաթևոսյանն ասել է, որ հողի կորուստը, արդյունաբերական ագրեսիան, բնության ու մարդու բախումը, ապագա սերունդների ունեզրկումը ծանր խնդիրներ են, որ պիտի քննվեն ըստ ամենայնի, սահմանադրական հոդվածի հստակություն առնեն, համընդհանուր մտահոգության ու լրջության միջավայրում ճշտվեն ու գործադրվեն դրանց լուծման միջոցները:

«Այդ մասին պետք է խոսել կա՛մ ամբողջ երկրով մեկ ու ամբողջ ձայնով, կա՛մ բոլորովին չպետք է խոսել: Թերասացությունը լռությունից վատ է, թերասացությունը հարցը մաշում ու թմրեցնում է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Մաթևոսյանը:

Հրանտ Մաթևոսյանի խոսքերը արդիական են մինչ օրս։ Թվում է, թե գրողը ճշգրիտ կերպով բարձրաձայնել է նաև այսօրվա խնդիրների մասին։

Հրանտ Մաթևոսյանի պարզ ու շիտակ խոսքերը այսօր էլ կարող են օգնել շատերին և մտածելու տեղիք տալ։ Եթե դուք անորոշության մեջ եք և չգիտեք ինչ անել, ապա այդ դեպքի մասին էլ է գրել Մաթևոսյանը․

«Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես, հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու…»։

Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին, պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:

Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք։

Մարդ չպետք է այնքան քաղցր լինի, որ կուլ տան… ոչ էլ այնքան դառը, որ թքեն։

Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ:

Լավերը շուտ են մեռնում։ Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում…

Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։

Այսպիսով, կարդալով Հրանտ Մաթևոսյանի տողերը, թվում է, թե կարդում ես այսօրվա մասին, ապրում ու զգում ամեն տողը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»