Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայուհիների սիրտը գրաված և զարդերի ոլորտը հեղաշրջած «UHI» հայկական բրենդը նոր շունչ բերեց` թելադրելով իր ուրույն ոճը

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ներկայացնում ենք «UHI»  silver & Gemstone Sunglasses հավաքածուն, որտեղ հավերժական նրբագեղությունը հանդիպում է աշխույժ արդիականությանը:  «UHI» -ն հայկական ոսկերչական ապրանքանիշ է, որը հիմնադրվել է Արմենի և Նարինեի կողմից:

Արմեն Շահինյանը բրենդների դիզայներն ու ոսկերիչն է, և այս հավաքածուի մեջ նա համատեղում է անթերի վարպետությունը նորաձևության առաջադիմության հետ՝ յուրաքանչյուր կտոր դարձնելով ոչ միայն աքսեսուար, այլ՝ ոճի և անհատականության դրսևորում»,- հեղինակավոր Vogue ամսագրի այս հոդվածից հետո համացանցում բոլորը սկսեցին հետաքրքրվել հայկական «UHI»  բրենդով:

Tert.am life-ը փորձեց ուսումնասիրել բրենդի պատմությունն ու բացահայտել անցած ճանապարհը:

Պարզվեց «UHI»-ն երիտասարդ բրենդ է, որն ընդամենը 3 տարվա պատմություն ունի:

Instagram-յան ու Facebook-յան բազմաթիվ անդրադարձերից պարզ է դառնում, որ բրենդի հիմնադիրը՝ դեզայներ, ոսկերիչ Արմեն Շահինյանը երկար տարիների փորձ ունի այս ոլորտում:

Արմենը մինչև «UHI»  բրեդնի հիմնադրումը շուրջ 15 տարի աշխատել է ոլորտում՝ համագործակցելով արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ։

Դեռ 18 տարեկանում  նա ձեռքով պատրաստել է զարդեր և վաճառել իր ընկերական շրջապատում, պատվերներ գրանցել ու աշխատել փոքր շրջանակի համար: 

Այսօր «UHI»-ի զարդերը կրում են հայ հայտնիներն ու հանրային դեմքերը, դրանցով նկարահանվում տեսահոլովակներում և կարևոր իրադարձությունների ժամանակ ներկայանում Կարմիր գորգին:   

2024-ին կայացած «Բախտի տերը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանը Կարմիր գորգին ներկայացավ հենց «UHI»-ի յուրահատուկ ականջօղով, որն անտարբեր չթողեց ներկաներին:

«UHI»-ի ստեղծած եզակի ակնոցն ու դիմակը շատերին հայտնի դարձավ ու սիրվեց Միշոյի և D'Litte-ի «Թթվածին» տեսահոլավակից:

Բրենդի հեղինակային զարդերն են նախընտրում նաև երգչուհիներ Բրյունետը, Աստղիկ Սաֆարյանը, Լեան,  Անահիտ Հակոբյանը, հեռուստատեսային պրոդյուսեր Էլինա Ջանիբեկյանը և այլ հայտնիներ:

Բրենդի հիմնադիրներ Արմենն ու նրա կինը՝ Նարինե Հարությունյանը, ով վաճառքի և մարքեթինգի մասնագետն է, բազմաթիվ ցուցադրությունների են մասնակցել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հայկական յուրահատուկ բրենդը:

Նշենք, որ «UHI»-ն հայկական շուկայում առաջինն էր, որ պատրաստեց ականջի կմախքով օղեր, մատների կմախքով մատանիներ, ականջների կաղապարներով մեծ զարդեր, գրիլզներ, քթի աքսեսուարներ, դեկորատիվ ֆեյշն ակնոցներ, որոնք բնորոշ են արևմտյան շուկային:  

3 տարվա ընթացքում բրենդի հեղինակներին ոչ միայն հաջողվեց մեծ հայտնիություն ձեռք բերել շուկայում, այլ նաև հանրության կողմից մեծ մասսայականություն ու սեր վայելել:

«UHI» զարդերի բրենդը նոր շունչ բերեց հայկական շուկա՝ զարդերի ոլորտում առանձնանալով իր ուրույն ձեռագրով:

Սև, էթնիկ զարդերի կողքին տարբերվելու համար հեղինակն ընտրեց արծաթից փայլուն և մեծ զարդեր ստանալու բարդ ճանապարհը:

Էքստրավագանտ զարդերի կողքին վերջերս բրենդն իր տեսականին հարստացրել է նորամուծությամբ՝ հեղինակային ժամացույցների շարք երևանյան թեմայով:

Ճապոնական մեխանիզմով պատրաստված որակյալ ու ջրադիմացկուն ժամացույցների վրա պատկերված են Երևանի կարևոր շենքերը՝ Օպերան, Կասկադը, Մատենադարանը, Զվարթնոցը և այլն:

Վերջերս բրենդը մեկ այլ հետաքրքիր շարք էլ է հեղինակել:  Վերցնելով ամենահայտնի ֆիլմերից դրվագներ՝ նույնությամբ վերարտադրել է զարդը:

Հիմնադիրների գլխավոր նպատակը եղել  և մնում է հայկական շուկան զարգացնելն ու հայուհիների համար յուրօրինակ ու չկրկնվող զարդեր ստեղծելը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса