ՀՀ-ում Իրանի դեսպանն ընդունել է «Մեդիա-Շանգալ»-ի խորհրդի անդամներին
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ընդունեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի անդամներ Ամո Շարոյանին, Փաշիկ Աղայանին և Ռոման Ավդոյանին:
Հանդիպման ժամանակ կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը դեսպանին խնդրեց, որպեսզի ԻԻՀ-ն օգնություն ցույց տա իսլամիստների գերությունից ազատագրված Շանգալ «Սինջար» քաղաքին, որ եզդիները կարողանան վերականգնեն ավերակների վերածված իրենց բնօրրանը, հետևողականություն ցուցաբերեն եզդի կանանց ու երեխաներին ԻՊ-ի գերությունից շուտափույթ ազատագրելու համար, օգնեն եզդիներին միջազգային կազմակերպությունների երաշխավորությամբ քրիստոնյաների հետ ինքնավարություն ձեռք բերելու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ից:
Դեսպանը հավաստիացրեց, որ դեսպանության ծրագրերում հաշվի կառնվի նաև ազգային փոքրամասնությունների կարծիքը: Ա.Շարոյանը դեսպանին ծանոթացրեց Հայաստանում եզդիների համայնքի ապրելակերպին, միավորման գործունեությանն ու ծրագրին: Շնորհակալություն հայտնեց եզդի փախստականներին անմիջական մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Վերջում դեսպանը հավաստիացրեց, որ վերոհիշյալ հարցերի մասին կիրազեկի իր երկրի ղեկավարությանը: Հանդիպումը անցավ ջերմ,բարեկամական մթնոլորտում:



