Մոսկվայի արևելքում գտնվող նախկին Էլեկտրոզավոդի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 8 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի արևելքում գտնվող նախկին Էլեկտրոզավոդի շենքում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է տուժել, հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Նրանցից չորսը հոսպիտալացվել են, այդ թվում՝ Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտում, նրանց վիճակը ծանր չէ, հաղորդում է Коммерсантъ-ը։
Ավելի քան 90 մարդ հաջողվել է փրկել, 120-ը տարհանվել են ինքնուրույն։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհն ընդգրկել է 5 հարկանի շենքի մի քանի հարկեր, դեպքի վայրում աշխատում է ավելի քան 60 հրշեջ և 16 միավոր տեխնիկա։ Մարդկանց տարհանման համար օգտագործվում են բարձրացնող մեխանիզմներ։
Վերին հարկերում կան մանկական ստեղծագործական ստուդիաներ։ Հրդեհին հատկացվել է հինգից չորսի բարդության աստիճան, գրում է РИА Новости-ն։
Սոցցանցերում ականատեսների վկայությամբ՝ շենքի միջանցքներն արագ լցվել են ծխով, մարդիկ ստիպված են եղել փախչել կիսախավարի մեջ։
Վերջին տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմում է 100 քմ։ РИА Новости-ին հայտնել են, որ հրդեհը կարող էր առաջանալ կարճ միացումից։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նախաքննական ստուգում է կազմակերպել, և դատաբժշկական փորձագետները սկսել են հրդեհի վայրի զննությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































