Բրիտանացի գիտնականները պատմել են ապագայի ջերմաստիճանային ռեկորդների մասին
ОБЩЕСТВОԲրիտանացի գիտնականները խոստացել են, որ առաջիկա հինգ տարիներին Երկրի վրա ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Հետազոտողների կարծիքով՝ նման գործընթացները պայմանավորված կլինեն ջերմոցային գազերի արտանետումների, ինչպես նաեւ Էլ Նինիոյի՝ Հարավային օսցիլյացիայի (Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերեւութային շերտի ջերմաստիճանի տատանման) բարձր մակարդակով, որի դեպքում տաքացած ջրերի տիրույթը տեղաշարժվում Է դեպի արեւելք:
Գիտնականները նշում են, որ 2016 թվականն ամենաշոգը կդառնա օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, իսկ 2017 թվականին ռեկորդներ կարող են եւ չլինել: Դրա պատճառը Էլ Նինիոյի հակադարձ գործընթացն Է՝ Լա Նինիա անվանմամբ: Դրանից հետո Երկրի վրա ջերմաստիճանն, ամենայն հավանականությամբ, վերստին կսկսի բարձրանալ:



