Ереван, 01.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների հայտարարագրման գործընթացի շուրջ քննարկումները չեն դադարում: Հավելյալ հարկային բեռ, բանկային գաղտնիքի մատչելիություն, քաղաքացու ֆինանսական միջոցների վերահսկողություն: Այս և մի շարք այլ խնդիրներ են առաջ քաշում քաղաքացիները: Իշխանությունն ասում է՝ եթե հայտարարագրեք ձեր եկամուտները, ապա նաև որոշակի վճարումներ կատարելու պարագայում՝ ուսման վարձ, հիփոթեքային վարկ և այլն, ձեզ կտրվի սոցիալական ծախսի փոխհատուցում, բայց այստեղ էլ կան մի շարք բայցեր: Իշխանությունը հետ չի կանգնում բոլոր աշխատողների եկամուտները հայտարարագրելու մտքից, բայց նաև սեփական նախաձեռնության իրականացման ճանապարհին հետքայլեր է իրականացնում, օրինակ՝ չեղարկում է էլեկտրոնային ստորագրության համար վճարվելիք 3000 դրամը կամ էլ հայտարարագրման գործընթացի վերջնաժամկետը երկարաձգում է մինչև նոյեմբերի 1-ը՝ մայիսի 1-ի փոխարեն: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադառնում ենք հենց այս հետքայլերին՝ որպես վկայություն, որ հայտարարագրելու գործընթաց իրականացնելու որոշումը, կարծես, կայացվել է ոտքի վրա: «Հինգ հետքայլ է տեղի ունեցել, և դա վառ վկայությունն է նրա, որ ոչ թե ոտքի վրա են որոշումները կայացվել, այլ այս ամենը դիլետանտության արդյունք է, և, ընդհանրապես, խորքային պատկերացում չունեն, թե ինչ է եկամուտների հայտարարագրման համակարգը: Դրա համար էլ հետքայլեր են իրականացնում, բայց դրանք իրենց հետ բերում են շատ ավելի լուրջ վտանգներ հասարակության համար, քան առանց հետքայլերի էր: Օրինակ՝ գործընթացի իրականացումը մինչև նոյեմբերի 1-ը հետաձգելն իրավական ակտերով չեն կատարել, եթե չկատարեն, միանգամից վեց ամսվա տույժ է գործելու: Այսինքն՝ մարդը հայտարարագրում է եկամուտը, հարկի գումարից բացի, միանգամից վեց ամսվա տույժը որպես բեռ ավելանում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Քաղաքացիների դժգոհությանն անսալով, թե՝ հիմա ամեն 5000 դրամ եկամուտը պետք է հայտարարագրե՞նք, ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվեց շեմ՝ 300 հազար դրամ: Նշվեց, որ մինչև այդ շեմը ստացված եկամուտները քաղաքացին կարող է չհայտարարագրել։ Մեր զրուցակցի խոսքով, այստեղ ևս, այսպես ասած, խաբեություն կա: «300 հազար դրամը չհարկվող շեմը չէ: Հասարակական ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այդ հետքայլի մասին, բայց եթե մինչև 300 հազար դրամի գործարքը փոխառության կամ նվիրատվության պայմանագրերով ապահովագրված չէ, ապա պարտադիր հարկվում է: Մարդիկ կարող են նրանց լսել, որ մինչև 300 հազար դրամի գումարները չեն հարկվում, բայց հաջորդ տարի շատ լուրջ խնդրի առաջ են կանգնելու, որովհետև մինչև 300 հազար դրամի գործարքներն, այնուամենայնիվ, հարկման ենթակա են», -նշում է նա:

Խութեր ունի նաև սոցիալական փոխհատուցման կետը: Ամենօրյա ռեժիմով ասվում է՝ եթե պետական ուսումնական հաստատությունում սովորող ուսանող ունեք, հայտարարագրեք ձեր եկամուտները, այդ վճարված ուսման վարձից որոշակի գումար հետ կստանաք: «Դա նույնպես խաբեություն է, ցանկանում են մարդկանց շահագրգռել, որ կարողանան հանգիստ, անցնցում եղանակով իրականացնել համակարգի ներդրումը, իսկ վերջում կհրաժարվեն սոցիալական փոխհատուցումից: Նույնը տեղի ունեցավ նաև հիփոթեքային վարկերի եկամտային հարկի փոխհատուցման հետ: Մի քանի տարի փոխհատուցեցին, իրենց շենքերը կառուցեցին, իսկ հետո հիփոթեքային վարկի եկամտային հարկի փոխհատուցումը վերացրեցին: Նույնը տեղի է ունենալու այս համակարգի հետ, կարևոր խնդիր ունեն՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ եկամուտները հայտարարագրելու, դրանից հետո, երբ պրոցեսն անցնցում ներդրվի, և մարդիկ սկսեն հայտարարագրել եկամուտները, այդ 100 հազարների վերադարձն էլ չի լինելու: Հայաստանի Հանրապետության բյուջեն այդքան ներուժ չունի»,-հավելում է Աուդիտորների պալատի նախագահը:

Ցանկացած նորամուծություն մեր կյանքում ներդնելիս իշխանություններն առաջնորդվում են միջազգային փորձով: Ասում են՝ Միացյալ Նահանգներում էլ մարդիկ տարեկան հայտարարագիր են ներկայացնում: Թե որքանով են այս համեմատությունները տեղին, հարց ենք ուղղում Սարգսյանին: «Նախ՝ համադրելի չենք ԱՄՆ-ի հետ, որովհետև այնտեղ սոցիալական վիճակը շատ ավելի բարձր է, համադրելի չենք նաև Արևմտյան Եվրոպայի երկրների հետ, բայց, բացի նրանից, որ համադրելի չենք, այնտեղ իրենք բարի նպատակ են հետապնդում: Իրենց քաղաքացիներին ասում են՝ եթե ձեր եկամուտները չեն բավարարում, որ արժանապատիվ ապրեք, հայտարարագիր ներկայացրեք, որպեսզի համոզվենք, վստահ լինենք, որ չեն բավարարում, ձեզ փոխհատուցում կտրամադրենք: Հայաստանում հակառակ պատկերն է: Վկայակոչում են միջազգային փորձը, բայց Հայաստանում նպատակն ընդամենը հարկումն է: Եթե հանրային խոսույթին հետևեք, միշտ սրա մասին պարզաբանում եմ տալիս, բայց իրենք լռում են, չեն խոսում սրա մասին, որովհետև չեն էլ կարող խոսել, ասելիք չունեն: Սկսենք նրանից, որ դա եկամուտների հայտարարագիր չի համարվում, Հարկային օրենսգրքով դա կոչվում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ: Ոչ թե շեշտը դրված է անձի եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման վրա, այլ շեշտադրումը կատարված է անձի եկամուտների հարկման վրա: Սա շատ կարևոր է, սրա միջազգային պրակտիկան գոյություն չունի»,-հավելում է մեր զրուցակիցը:

Եկամուտների վերահսկողություն և հարկում, սրանք են այն երկու բնորոշումները, որոնք տրվում են այս գործընթացին: «Երկու հիմնական նպատակ են հետապնդում: Առաջինը հարկումն է, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և երկրորդը ամբողջ հասարակության տոտալ վերահսկողությունն է:

Յուրաքանչյուր մարդ կատարում է տարբեր բնույթի ծախսեր, նա չի էլ ցանկանա, որ այդ ծախսերը հանրայնացվեն կամ թեկուզ իր մտերիմ շրջապատից որևէ մեկը դրանց մասին տեղեկություն ստանա: Ամենաէլեմենտար հարցն առաջ քաշենք. մարդը դեղատնից դեղ է գնում որոշակի հիվանդության համար, որը հասարակությունից գաղտնի է պահում: Բայց այդ ամենը դառնում է հասանելի ու դառնում է քաղաքական ահաբեկման գործիք՝ եթե չես ուզում, որ քո բանկային գաղտնիքն ուղարկենք ինչոր մեկին, ապա մեր կամքը կատարիր: Բանկային գաղտնիքի շուրջ մտահոգություններ ունենք: Հայաստանից կարող է ինֆորմացիայի արտահոսք լինել, մասնավորաբար՝ դեպի թշնամական պետություններ: Վստահ եղեք, որ Հայաստանից ամբողջ բանկային գաղտնիքն արտահոսելու է դեպի Ադրբեջան»,-ընդգծում է նա:

«Փաստը» օրերս գրել էր, որ այս գործընթացի դեմ ակտիվ պայքարի փուլ է սկսում «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ ի դեմս նրա ղեկավար Նաիրի Սարգսյանի: Մեր զրուցակիցը հաստատում է թերթի տեղեկությունները և նշում, որ արդեն իսկ նախաձեռնությունը իրազեկման հանդիպումներ է իրականացնում քաղաքացիների հետ, բարձրաձայնում գործընթացի խութերի մասին: «Առաջին քայլը բացասական հետևանքների մասին իրազեկումն է, թե ինչպես մարդիկ կհարկվեն, և բանկային գաղտնիքի խստիվ պահպանման մասին իրազեկում ենք իրականացնում: Մարդիկ լսում են Նիկոլ Փաշինյանի ստերը, հավատում են դրանց: Հենց հասարակության լայն շերտերին հասանելի դարձրեցինք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն հարցում ստել է, և դուք իրականում խնդիրների առաջ եք կանգնելու, դրանից հետո կանցնենք պայքարի երկրորդ փուլին՝ հանրային ճնշման ներքո ստիպելու, որ նվազագույնը մի քանի տարով կասեցվի այս համակարգի ներդրումը, լայն քննարկումների արդյունքում նոր համակարգ մշակվի և ներդրվի: Հասնելու ենք մեր նպատակին, այս համակարգը պետք է կասեցվի, և այս տարի հասարակության անդամներն իրենց եկամուտները չպետք է հայտարարագրեն:

Կարևորում ենք նաև իրազեկումհանդիպումները մարզերում: Հաջորդ շաբաթ պլանավորում ենք հանդիպումներ Գյումրիում և Վանաձորում, այնուհետև՝ բոլոր մարզերում: Խնդրահարույց խումբը գյուղացիներն են: Գյուղացին կով է պահում, մորթում է այն, վաճառում, ասենք, 300 հազար դրամով, այդ դեպքում պետք է 60 հազար եկամտային հարկ վճարի: Գյուղացին մեծ չարչարանքով պահում է այդ կենդանուն, տարվա կտրվածքով գուցե մեկ կամ երկու կով վաճառում, կոպիտ ասած, կոմունալ ծախսերի ու ալ յուրի գումար ունենալու համար, պետությունը գալիս ու 20 տոկոս տանում է: Սոցիալապես ամենախոցելի խավն առաջնային թիրախում է, այս մասին բարձրաձայնելու ենք հատկապես մարզային հանդիպումների ժամանակ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула