Սիրիան կպահպանի ռուսական ռազմաբազաները, եթե դա ձեռնտու լինի երկրին. ՊՆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիան իր տարածքում՝ Տարտուսում և Խմեյմիմում, կպահպանի ռուսական ռազմաբազաները, եթե դա ձեռնտու լինի երկրին, հայտարարել է անցումային կառավարության պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան։
«Եթե մենք դրանից օգուտ քաղենք Սիրիայի համար, ապա այո»,- պատասխանել է նա The Washington Post-ի համապատասխան հարցին։
Ինչպես հաղորդում է EADaily-ն, սիրիական SANA գործակալությունը ավելի վաղ պնդում էր, որ սիրիական նոր իշխանությունները, իբր, դիմել են Մոսկվային փոխհատուցման համար՝ «վստահությունը վերականգնելու համար» և պահանջել են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։
Bloomberg գործակալությունը, հղում անելով մոսկովյան իր աղբյուրին, հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում համաձայնության գալ Դամասկոսի հետ Խմեյմիմում և Տարտուսում ռուսական բազաների պահպանման հարցում։




















































