Հայաստանի թուրքացման պլանը շատ հստակ է՝ սկզբից հասնել Սյունիքով միջանցքի տրամադրման, հետո պոկել ամբողջ Սյունիքը․ «ՀայաՔվե»
БЛОГԹուրքական օրակարգը նախատեսում է Մեծ Թուրանի կառոցումը, որը պետք է ընդգրկի ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Կենտրոնական Ասիայի պետությունները, և որը կարևոր է՝ Իրանի հյուսիսը և Հայաստանը, որը նրանք Թուրանի մաս են համարում:
Պատահական չէ, որ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել «Արևմտյան Ադրբեջան» մտացածին եզրույթը:
Հայաստանի թուրքացման պլանը շատ հստակ է՝ սկզբից հասնել Սյունիքով միջանցքի տրամադրման, հետո պոկել ամբողջ Սյունիքը, Հայաստանը կտրել Իրանից, զուգահեռաբար ադրբեջանցիներին վերաբնակեցնելով Հայաստանում, հետո դա օգտագործել՝ Հայաստանի մնացած տարածքներում զինված ներկայություն ապահովելու համար, և այդպես շարունակ։
Փաշինյանը պնդում է, թե այս ամենը հնարավորություն է ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար։ Բայց արդյո՞ք ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար արժե, որ մենք ջնջենք մեր ազգային ինքնությունը, մեր ազգային պետությունը վերածենք անդեմ, անզոր, խեղճուկրակ թուրքական արբանյակի, մեր սեփական երկրի ներսում այլևս մեզ պաշտպանված չզգանք:
1
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
2
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
3
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
4
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
5
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»



