Շվեյցարիայում հաջողությամբ զատել են ութօրական սիամական երկվորյակ քույրերին
ОБЩЕСТВОՇվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի հոսպիտալում հաջողությամբ Է անցել սիամական երկվորյակ քույրերին առանձնացնելու վիրահատությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Շվեյցարիայի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ վիրահատությունը տեղի Է ունեցել դեռ դեկտեմբերին, սակայն դրա մասին միայն այժմ Է պաշտոնապես հայտարարվել: Այն կատարվել Է աղջիկների ծնվելուց ութ օր հետո, որոնք միացած Էին լյարդի եւ կրծքի շրջանում: Սա սիամական երկվորյակների առաջին հաջող վիրահատությունն Է, որը կատարվել Է ծնվելուց ընդամենը մի քանի օր հետո:
Վիրահատությունը տեւել Է հինգ ժամ, դրան մասնակցել Է 13 բժիշկ:
Բժիշկների կարծիքով՝ նորածինների վիրահատական առանձնացումը նրանց կյանքը փրկելու միակ հնարավորությունն Էր:
Մինչդեռ նմանօրինակ վիրահատությունները հարյուրից հաջողության ընդամենը մեկ շանս ունեն:-0-/56/ 13.17



