Ստեղծված իրավիճակը շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի և սեփական հայրենիքից հեռանալու մասին
БЛОГԱրցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու` կրճատվելու տեսքով, ինչը մարդկանց մոտ բավականին մեծ անհանգստություններ է ստեղծել, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հասկանալի է, որ պետությունը չի կարող անվերջ սոցիալական մեծ ներարկումներ անել, սակայն արցախցիների տապալված բնակարանային ծրագիրն ու ժամկետային առումով անբավարար սոցիալական հատկացումները մեծ խնդիրներ են առաջացնելու:
Կառավարությունը պարտավոր է այս փուլում ևս կարիքների վերագնահատում անել և վերանայել իր «տապոռային» մոտեցումը ու դեռ որոշակի ժամանակահատված շարունակելու սոցիալական աջակցության ծրագրերը:
Հակառակ դեպքում, առաջիկա գարնանը, ստեղծված իրավիճակը, շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի և սեփական հայրենիքից հեռանալու մասին»:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



