Հրդեհից հետո ողջ մնացած ու ծնողներին կորցրած 8-ամյա Սաֆիր Թերրին բացիկ է ստացել Քիմ Քարդաշյանի դուստր Նորթից
ОБЩЕСТВОՈւթ տարեկան Սաֆիր Թերին երեք տարի առաջ՝ իր տանը բռնկված հրդեհի հետեւանքով կորցրել էր հորը, ու երեք կրտսեր քույր-եղբայրներին: Բացի դրանից, այն ժամանակ դեռ 5 տարեկան Սաֆիրը մարմնի 75 տոկոսի այրվածք էր ստացել: Նրան հաջողվել էր ողջ մնալ, քանի որ հայրը նրան ծածկել էր իր մարմնով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տունն այրել էին: Աղջիկը մի քանի վիահատություն է տարել. նա կորցրել է ոտքն ու ձեռքը:

Հիմա Սաֆիրը ապրում է մորաքրոջ՝ Լիզ Դոլդերի հետ, որը անցած Սուրբ Ծննդին որոշել էր երեխային անակնկալ անել ու տոնածառից հարյուր շնորհավորական բացիկեր կախել: Նա Facebook –ում գրել էր աղջկա պատմությունն ու խնդրել էր երեխային բացիկներ ուղարկել: Սաֆիրը հարյուր հազարավոր նամակներ էր ստանալ, այդ թվում բացիկ՝ Բեյոնսեից: Լիզը, Սաֆիրը ու նրանց մտերիմները մինչեւ հիմա չեն հասցրել կարդալ բոլոր բացիկները, քանի որ դրանք չափից շատ են:

Երեկ Սաֆիրը նամակների ու բացիկների մեջ հայտնաբերել է Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դստեր՝ Նորթ Ուեսթի, նաեւ Քորթնի Քարդաշյանի ու Սքոթ Դիսիքի դստեր՝ Պենելոպայի եւ Քիմի, Քլոեի ու Քորթնիի բացիկները:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



