Բռնցքամարտի Հայաստանի առաջնություն․ Եզրափակիչի զույգերը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանի «Դինամո» մարզադահլիճում փետրվարի 4-ին հայտնի կդառնան բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները: Փետրվարի 3-ին տեղի ունեցան տղամարդկանց եւ կանանց կիսաերզափակիչները: Հայտնի են եզրափակիչների մասնակիցները:
Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնները կորոշվեն 5 քաշային կարգերում՝
52 կգ քաշային կարգ՝ Ջուլիետա Մարգարյան-Արեւիկ Դոխոլյան,
54 կգ՝ Եկատերինա Սիչեւա-Լուսյա Ավետիսյան,
57 կգ՝ Տաթեւիկ Խաչատրյան- Ջուլիա Լալայան,
60 կգ՝ Մարգարիտա Աղաբաբյան-Լիանա Մարտիրոսյան,
70 կգ՝ Անահիտ Միքայելյան- Անի Հովսեփյան:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի առաջնության հաղթողները կորոշվեն 13 քաշային կարգերում:
48 կգ՝ Բարեղամ Հարությունյան- Սեյրան Վարդանյան,
51 կգ՝ Հմայակ Հարությունյան- Արեն Ասլամազյան,
54 կգ՝ Դավիթ Եգորյան- Հայկ Ալարբեկյան,
57 կգ՝ Ռուսլան Ասլիկյան- Ժիրայր Սարգսյան,
60 կգ՝ Արթուր Բազեյան-Արթուր Սահակյան,
63,5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան- Արթուր Շախպազյան,
67 կգ՝ Արարատ Հարությունյան- Հարություն Հակոբկոխյան,
71 կգ՝ Զավեն Գալստյան – Յուրա Բաբլումյան,
75 կգ՝ Վախթանգ Հարությունյան – Աղվան Ալեքսանյան,
80 կգ՝ Համբարձում Հակոբյան – Համլետ Ադամյան,
86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան – Գոռ Ներսեսյան,
92 կգ՝ Դավիթ Սիմոնյան – Անուշավան Մխիթարյան,
+92 կգ՝ Իշխան Հովսեփյան – Դավիթ Չալոյան:
Տղամարդկանց պայքարում եզրափակիչ մենամարտերին զուգահեռ կանցկացվեն նաեւ բրոնզե մեդալի համար մենամարտերը:
Եզրափակիչները կմեկնարկեն 13:00-ից:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































