United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով, United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորները տարհանվել են թռիչքից առաջ շարժիչի անսարքության պատճառով, հայտնում է CNN-ը։
Հյուսթոնի հրշեջ ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ իրենք դեպքի վայրում աջակցում են ինքնաթիռի տարհանմանը, որը Ջորջ Բուշի միջմայրցամաքային օդանավակայանից պետք է մեկներ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայան:
Հրշեջ ծառայության տվյալներով, տուժածներ չկան։ Ինքնաթիռում գտնվող 104 ուղևորները և անձնակազմի հինգ անդամները տարհանվել են թռիչքուղուց։ Նրանք կմեկնեն ցերեկային չվերթով, CNN-ին ասել է United Airlines-ի ներկայացուցիչը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



