Մարդիկ 15–16 ամիս բանտում են անցկացրել. «Փեթակից» գնված խաղալիքի համար․ Կարեն Վրթանեսյան
БЛОГՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի անկումից հետո՝ որպես արցախցիների հանդեպ ատելություն հրահրելու հերթական քայլ, ինչպես նաև ուշադրություն շեղելու միջոց նիկոլապետությունը շոու բեմադրեց, որի անունը դրեց «Հյուսիսային տերևաթափ»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարեն Վրթանեսյանը։
«Դրամատիկ երաժշտությամբ տեսահոլովակ, Արցախի բարբառով գաղտնալսում (որում ոչ մի ապօրինի բան չկար), որսորդական հրացան, ինչ-որ խզբզած թղթեր։ Թե բա «պետական հեղաշրջման նախապատրաստում»...
Այդ տեսանյութը տեսնալուն պես գրեցի, որ փուչիկ է և որ որևէ լուրջ փաստ չունեն, քանզի եթե գեթ մեկ ապօրինի բան գտած լինեին, 100 տարբեր անկյունից նկարել, կոխել էին աչքներս...
Հա, ու մե՛կ էլ «անօդաչու թռչող սարք» էին գտել։
Ահա սույն «ահաբեկչական դրոնը», վայելե՛ք...
Խորացեք. նիկոլաթուրքական ռեժիմին շոու էր պետք, և դրա պատճառով մարդիկ 15–16 ամիս բանտում են անցկացրել։ «Փեթակից» գնված ԽԱՂԱԼԻՔԻ համար։
Այսօր էլ տնային կալանքի են փոխել խափանման միջոցները, այսինքն, մեծ հաշվով, արդեն ակնհայտ է, որ իրենց մեղսագրվող արարքից կիլոմետրերով հեռու են... Ու հիմա էլ դեռ պետք է տնային կալանքի տակ տառապեն»,– գրել է նա։
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



