Մեր բանակն անցել է բարդ, բայց հերոսական ուղի՝ դառնալով հայ ժողովրդի արժանապատվության, տոկունության և կամքի մարմնացումը․ Ավետիք Չալաբյան
БЛОГ«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հայոց բանակի տոնը։ Արդի հայոց բանակը ծնունդ է առել մեր ժողովրդի համար դժվարին օրերին՝ մեր միասնական հայրենիքի ազատության և անկախության համար մղվող պայքարի բովում, հընթացս դառնալով հազարամյակների փառապանծ հայկական մարտական ավանդույթների շարունակողը։ Մեր նորաստեղծ բանակը ձևավորվեց նվիրյալների և հերոսների անսահման կամքի ու հավատքի շնորհիվ, ովքեր ոչ միայն պաշտպանեցին մեր հայրենիքը, այլև դրեցին հայկական պետության ամուր հիմքերը։ Պատահական չէ, որ թե անցյալում, և թե հիմա, մեր բանակը առավել հեղինակավոր հաստատությունն է երկրում, և մեր ողջ ժողովուրդը բանակին հատուկ վերաբերմունք ունի։
Մեր բանակն անցել է բարդ, բայց հերոսական ուղի՝ դառնալով հայ ժողովրդի արժանապատվության, տոկունության և կամքի մարմնացումը։ Թեև մենք վերջին տարնիներին ծանր կորուստներ ենք կրել, համոզված եմ, որ Հայոց բանակը տարեց տարի կվերականգնի իր ուժերը, և կշարունակի մնալ մեր հայրենիքի անվտանգության գլխավոր հիմնասյունը, իսկ մենք բոլորս էլ կդառնանք միասնական ազգ-բանակ, և մեր բանակին ամուր թիկունք ու հենարան։
Այսօր, այս նվիրական օրը, ցանկանում եմ խորհին շնորհակալությունս հայտնել մեր բանակի բոլոր նվիրյալներին, նրա բոլոր տարիների զինծառայողներին՝ սպաներին, ժամկետային և պայմանագրային զինծառայողներին, խիզախ տղամարդկանց և հերոսական կանանց՝ մեր երկրի հողն ու ջուրը, մեր ժողովրդի ազատությունը անձնվիրաբար պաշտպանելու համար։ Շնորհավորում եմ ձեր տոնը, մաղթում եմ ձեզ տոկունություն, առողջություն և բարի ծառայություն, խաղաղ երկինք, ամուր թիկունք, և անկոտրում կամք՝ պաշտպանելու այն ամենը, ինչ թանկ է բոլորիս համար։
Կեցցե Հայոց բանակը, Աստված զորավիգ նրա բոլոր մարտիկներին!
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



