Շնորհավո՛ր տարեդարձդ, ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ․ Խաչիկ Ասրյան
БЛОГ20-րդ դարավերջի 90-ականների սկզբին՝ հայ ազգային - ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված Արցախյան հերոսամարտի ընթացքում, հայրենատեր հայ ժողովուրդը ձևավորեց և ստեղծեց անկախ ու ինքնիշխան Հայաստանի ազգային բանակը, որը ստեղծման օրվանից վահան դարձավ՝ մարտնչելով թշնամիների դեմ, պաշտպանելով Հայաստանն ու Արցախը:
Հայո՛ց Ազգային Բանակ, Դո՛ւ ես Հայոց հայրենիքի սի՛րտն ու ազգային գենի գլխավոր զարկերա՛կը, Հայ ազգի մարտունակ ոգու կենդանի վկայությո՛ւնը, հայրենի հողի պաշտպանության զե՛նքը, Հայի և Հայաստանի ո՛ւժն ու զորությո՛ւնը:
Հայո՛ց Ազգային Բանակ, Քո փորձով ու մարտունակությամբ, զավակներիդ քաջությամբ պետք է շարունակես լինել անառիկ բերդ հայոց սահմաններին:
Հայո՛ց Ազգային Բանակ, «Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ մասնակիցն ու ուղեկիցն ենք Քո անցած ճանապարհի: Եղել ու մնալու ենք երդվյալ զինվորդ՝ միշտ Քո կողքին ( www.hayocartsivner.am )։
Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև:
Երախտագիտության խոսք եմ ուղղում Հայոց սուրբ հողի պահապան զինվորներին և քաջարի զինվորականներին, ովքեր, հավատալով ազգի ու հայրենի տան՝ Հայաստանի վաղվա օրվան և ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ՝ համարձակություն, ուժ և պատիվ, անառիկ են պահում Հայոց սահմանները:
Հայո՛ց Ազգային Բանակ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ, մաղթում ենք անխոցելի ռազմավարություն, անսասան կարգապահություն, անսպառ դիմադրողականություն և անձնազոհություն։
Հայաստանի ու Հայ ազգի անվտանգության ապահովման միակ հիմնաքարը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՆ է և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ։
Շնորհավո՛ր 33-րդ տարեդարձդ, ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ:
ԱՍՏՎԱ՛Ծ միշտ պահպանի Հայաստանը (Հայ ազգը, Հայոց հայրենիքը, Հայոց պետությունը):
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ
28 հունվարի 2025 թ.
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



