SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին զենքի, ռազմամթերքի հայտնաբերման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտաի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Համբարձումյան փողոցում նկատել են «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը կայանված է եղել երթևեկությանը հակառակ ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտեցել են վարորդին պարզաբանումներ կատարելու համար, որից հետո նրան հարցրել են, թե իր մոտ առկա՞ են հակաօրինական իրեր կամ առարկաներ, քաղաքացին հայտնել է, որ իր մոտ առկա է օդամղիչ ատրճանակ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու ծագած հիմնավոր կասկածանքով վարորդին ձերբակալել և տեղափոխել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդի՝ Երևանի բնակիչ 28-ամյա Արման Ե․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, թվով 13 հատ մետաղական գնդակ (շարիկ) և փամփշտատուփ՝ իր գազային բալոնով:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արման Ե․-ն աշխատում է «Բեյքերմեն» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ։
«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված ՍՊԸ-ի վարորդ-առաքիչի մոտ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



