Փարիզը ռուսական պարենային էմբարգոյի չեղարկման հույս ունի
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլը Le Monde-ին եւ Europe1-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցներին ի պատասխան սահմանված ռուսական պարենային էմբարգոյի չեղարկման հույս ունի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Իհարկե, ես շատ եմ ցանկանում պատժամիջոցների չեղարկում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես դա ցանկանում է, կառավարությունն էլ կիսում է այս տեսակետը»,- ասել է նա:
Նախարարի խոսքով, հարցն անձամբ է քննարկել ռուսական կառավարության հետ: Վերջերս թեման քննարկել է նաեւ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մարկոնը:
Լը Ֆոլն ընդգծել է, որ պատժամիջոցների վերացման հարցը կախված է ոչ թե գյուղատնտեսության նախարարությունից եւ ընդհանրապես Ֆրանսիայից, այլ ամբողջ Եվրամիության դիրքորոշումից:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



