Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


B12 վիտամինն ամրացնում է իմունիտետը

БЛОГ

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

B12 վիտամինը կոբալտ պարունակող կենսաբանական ակտիվ նյութ է: Հաճախ այս վիտամինի անվան տակ հասկանում են ցիանոկոբալամինը, հատկապես այս ձևով է վիտամինը ներմուծվում մարդու օրգանիզմ:

Ցիանոկոբալամինը բազմաթիվ գործառույթներ է կատարում: Առաջին հերթին, այն խթանում է լեյկոցիտների ակտիվությունը, ամրացնելով իմունիտետը: Ցիանոկոբալամինը նաև արգելակում է լյարդի մեջ ավելորդ ճարպի կուտակումը, օրգանիզմը պաշտպանելով ճարպակալումից: Վիտամին B12-ը մասնակցում է սպիտակուցային, ճարպային և ածխաջրատային փոխանակություններին, դրա անբավարարության դեպքում անհնար է մյուս ակտիվ նյութերի աշխատանքը: Բջջակորիզներում ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) և դեզոքսիրիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) սինթեզումը, որոնք կրում են գենետիկական ամբողջ ինֆորմացիան, հնարավոր է միայն B12 վիտամինի և մյուս անհրաժեշտ նյութերի փոխազդեցութամբ:

B12 վիտամինն ակտիվորեն փոխազդում է ֆոլաթթվի, պանտոտենաթթվի և ասկորբինաթթվի հետ, ապահովելով առողջ նյութափոխանակություն և օրգանիզմը պահպանելով սթրեսի հետևանքներից: Ցիանոկոբալամինի առկայությամբ ակտիվորեն աշխատում են ռետինոլն ու երկաթը: Հարկ է նշել, որ B12 և B9 (ֆոլաթթու) վիտամինների փոխազդեցությունը յուրատեսակ հաջորդաբար դասավորված մեխանիզմ է, պայմանավորված երկու անխզելի վիտամինների աշխատանքով: Առանց ֆոլաթթվի անհնար է ցիանկոբալամինի աշխատանքը և, հակառակը: Ուստի, դրանք միասին նպաստում են բազմաթիվ լուրջ հիվանդությունների կանխմանը, քանի որ խթանում են միմյանց ազդեցությունը:

B12 վիտամինն ակտիվացնում է արյունաստեղծման գործընթացը, հուզական վիճակը և գլխուղեղի աշխատանքը, թույլ չտալով դեպրեսիայի զարգացում, օգնում է հարմարվել օրվա ռեժիմին և ազատում անքնությունից: Ցիանոկոբալամինն անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի կազմավորման համար, քանի որ նպաստում է ոսկրերի աճին: B12 վիտամինն ակտիվացնում է արյան մակարդումը, իջեցնում վտանգավոր խոլեստերինի մակարդակը, խթանում հյուսվածքների ընկալունակությանը ռեգեներացիայում և բարերար ազդեցություն է թողնում լյարդի և նյարդային համակարգի գործառույթների վրա:
Ցիանոկոբալամինի անբավարարությունը, առաջին հրթին, հանգեցնում է նյարդային շատ հիվանդությունների զարգացման: Այսպես, ցիանոկոբալամինի սուր անբավարարությունը շատ լուրջ հիվանդության` ցրված սկլերոզի պատճառ է դառնում, քանի որ նյարդային բջիջները պաշտպանող միելինի շերտն սկսում է աստիճանաբար քայքայվել: Այս գործընթացի արդյունքում կաթված է դրսևորվում և կյանքի ժամկետն օր-օրի կրճատվում է:

B12 վիտամինի անբավարարության պատկերի վրա գլխապտույտ և գլխացավեր են առաջանում, գրգռվածություն, քնկոտություն, ճնշվածություն, վերջույթների թմրություն, հալյուցինացիա, իմունադեֆիցիտ, տեսողության և հիշողության խանգարումներ են դրսևորվում: Ցիանոկոբալամինի անբավարարությունն ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքի խանգարում է հրահրում, չթողնելով սննդին նորմալ յուրացվել:
Ցիանոկոբալամինի հիպերվիտամինոզ հնարավոր է միայն համանման սինթետիկ B12 վիտամինի օգտագործման դեպքում: Այն դրևսորվում է եղնջատենդի, սրտային անբավարարության, տրոմբոզների և թոքերի այտուցների ձևով: Այս տհաճ ախտանիշներից խուսափելու համար, ցանկալի է գերչափաքանակ թույլ չտալ:

Մեծ քանակությամբ B12 վիտամին պարունակվում է հորթի և տավարի լյարդի, ոստրեների, ձկնեղենի, ձվի դեղնուցի մեջ: Այն ավելի քիչ է խոզի, տավարի մսի, թռնամսի, այլ ծովամթերքի և պանրի մեջ: Աննշան քանակությամբ ցիանոկոբալամին է պարունակվում ծովակաղամբի, սոյայի, կանաչ բանջարեղենի և կաթի մեջ:
Այն բուսակերների համար, ովքեր ոչ միայն միս, այլև կենդանական ծագման այլ մթերք չեն օգտագործում, ցիանոկոբալամինի հիպովիտամինոզի զարգացման վտանգն առավել բարձր է: Դրա համար նրանց լրացուցիչ անհրաժեշտ է ընդունել B12 վիտամին պարունակող վիտամինային համալիրներ:

Վիտամին B12 լավ յուրացման համար անհրաժեշտ է ուտել թարմ կաթնաշոռ, քանի որ դրանում պարունակվող կալցիումն օգնում է այս վիտամինի նորմալ յուրացմանը:
Մեծահասակ մարդու օրգանիզմի համար պահանջվում է ցիանոկոբալամինի օրական շատ քիչ չափաքանակ, ընդամենը` 3-5 մկգ, իսկ երեխաների համար` 1,5-2 մկգ: Հղի կանանց և կերակրող մայրերի, պայմանավորված վիճակով, հարկ է այս վիտամինի 4-6 մկգ-ից ոչ պակաս չափաքանակ: Բուսակերներին, տարեց մարդկանց, ծխողներին և ալկոհոլը չրաշահողներին անհրաժեշտ է ընդունել վիտամին B12-ի պարունակությամբ վիտամինային համալիրներ:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»