Թուրքիան և Սիրիան քննարկել են համագործակցության հարցեր
ОБЩЕСТВОԹուրքիան և Սիրիան քննարկել են առևտրային համագործակցությունը և մաքսային գործառնությունները՝ պայմանավորվելով ուսումնասիրել ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը։ Այս մասին ասված է Թուրքիայի առեւտրի նախարարության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կողմերը պայմանավորվել են բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգման շուրջ, որի ժամկետը լրացել է 2011 թվականին՝ տնտեսական հարաբերությունների նկատմամբ առավել համապարփակ մոտեցում մշակելու նպատակով», - նշել են գերատեսչությունում։
Որոշում է կայացվել նաեւ մաքսատուրքերի համակարգի աուդիտ անցկացնելու մասին։
«Որոշում է կայացվել վերանայել առանձին ապրանքների մաքսատուրքերը, որոնք երկու կողմից նույն չափով կկիրառվեն բոլոր սահմանային կետերում»,- հայտնում է Առևտրի նախարարությունը։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



