Մալաթիայի շուկայի մոտ «Օպելն» ամբողջությամբ այրվել է. Վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ОБЩЕСТВОՀունվարի 23-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թիվ 83/1 հասցեի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1983 թ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։54-ին, մարվել՝ 18։58-ին։ Այրվել է ավտոմեքենան։
Վարորդը ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



