Ֆլիկ․ Ծայրահեղ խելահեղ մրցախաղ էր
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է 5:4 հաշվով կամային հաղթանակը պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրի արտագնա խաղում։ Կատալոնական թիմից հաղթական գոլն ավելացված 6-րդ րոպեին խփել էր բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։
«Ծայրահեղ խելահեղ մրցախաղ էր։ Ամենադրականը մեր մտածելակերպն էր։ Մենք կարողացանք վերադառնալ պայքարի մեջ եւ հասնել հաղթանակի։ Չեմ կարծում, որ երբեւ է այսպիսի քամբեք էի ունեցել։ Սա անհավանական է։
Այնքան էլ լավ չխաղացինք առաջին խաղակեսում։ Շատ խորքից էինք պաշտպանվում։ Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք գործում։ Փոփոխությունները շատ օգնեցին մեզ»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
«Բարսելոնան» 18 միավորով երկրորդն է եւ ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































