Սլաքները ուղղում են սխալ ուղղությամբ
АНАЛИТИКА
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շուրջ աղմուկը, որ առաջացել է վերջին օրերին, երբեմն նաև աբսուրդի տարրեր է պարունակում և ուղղորդվում է ոչ իրական մեղավորների ուղղությամբ։ Բնականաբար, հանրությունը պետք է դժգոհություն ունենա նման համակարգի ներդրումից, առավե եւս, որ ՀՀ քաղաքացիների համար այն խնդրահարույց է` մենթալիտետից սկսած, կիրառման տեխնոլոգիական լուծումներով ավարտած։ Եվ այսօր, երբ այդ խնդիրները լուծելուն ուղղված ջանքեր են ներդրվում, ոմանք փորձում են սլաքները ուղղել այլ ուղղությամբ։
Օրերս էլ տարբեր փորձագետ ներկայացող անձիք, իրավիճակին չտիրապետելով` մեղադրանքներ են հասցեագրում Պետեկամուտների կոմիտեին, իբր բավարար չափով չեն իրազեկում հանրությանը։ Հանուն արդարության ասենք, որ այս մեղադրանքներն ավելին քան, անհիմն են։ Ինչ-ինչ, բայց ՊԵԿ-ի թիմն իր ռեսուրսների համապատասխան բավական լավ եւ մանրամասն է իրականացնում այդ աշխատանքը։
Ըստ էության, ՊԵԿ պաշտոնյաները տարբեր գործիքակազմերով իրազեկման արշավը նորմալ իրականացնում են։ Տեխնիկական և օրենսդրական բացեր, իհարկե, կան, այդ մասին նույնիսկ ՊԵԿ ղեկավարությունն է խոստովանել, նշել, որ աշխատանք է տարվում առկա թերացումները շտկելու ուղղությամբ։ Սակայն տարօրինակ է, որ ոմանք փորձում են ոչ թե կենտրոնանալ տեխնիկական և օրենսդրական բացերի վրա, այլ կենտրոնացել են հանրային իրազեկման համակարգի վրա, որը իրականում լավագույններից մեկն է Հայաստանում։
Մարիամ Առաքելյան




















































