Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Սևան» քրեակատարողական հիմնարկում բացվել է փայտամշակման ուսումնական կենտրոն-արհեստանոց

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հանդիսավոր կերպով բացել են ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած կահույքագործության ուսումնական կենտրոն-արհեստանոց: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։

«Կահույքագործության արհեստանոցում անազատության մեջ գտնվողները կահույքագործ-վարպետի մասնագիտական դասընթացների շնորհիվ լիովին տիրապետելու են արհեստին, հնարավորություն են ունենալու տեղում համապատասխան կահույք սարքելու: Արհեստանոց-լսարանի գաղափարը մտահղացել և իրականացվել է Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակում իրականացվող «Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի իրականացում, իրավունքների պաշտպանության ամրապնդում» ծրագրով: Այն կազմակերպվել և իրականացվել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Խոսելով դատապարտյալների զբաղվածության ապահովման և վերասոցիալականացման անհրաժեշտությունից՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին այս ծրագիրը կյանքի կոչելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այս ուղղությամբ համագործակցությունը շարունակական է լինելու: Անդրադառնալով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքին՝ նախարարը մյուս քրեակատարողական հիմնարկներում ևս մոտ ապագայում զբաղվածության բազմապրոֆիլ կենտրոններ ունենալու հույս է հայտնել: Նա նշել է, որ այդ կենտրոնները ազատությունից զրկված անձանց համար այնպիսի պայմաններ են ապահովում, որ ազատ կյանքում հնարավորություն է ընձեռվում գտնել աշխատանք և արժանապատիվ կյանք ունենալ։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է վերասոցիալականացման ծրագրերի իրականացմանն ուղղված կամքի առկայության մասին։

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, խոսելով Սևան քրեակատարողական հիմնարկում փայտամշակման ուսումնական կենտրոնի մասին՝ այն կոչել է մարդու իրավունքների վերականգնման և վերաինտեգրման սկզբունքներին ԵԽ հավատարմության մասին վկայող հերթական քայլ։ Նա շեշտել է, որ իրենց գործունեության և համագործակցության հիմքում իրական մարդիկ են, այս պարագայում՝ ազատությունից զրկված մարդիկ։ Նա հույս է հայտնել, որ մասնագիտական այս կենտրոնը նպաստելու է հասարակության մեջ նրանց վերափոխման հնարավորությանը։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ ուսուցման նման ծրագրերը կարող են էապես կրճատել կրկնահանցագործությունը, բարելավել հասարակական համերաշխությունը և նպաստել ավելի անվտանգ հասարակության կայացմանը։ Եզրափակելով նա հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը հպարտ է, որ աջակցել է փայտագործական այս կենտրոնի ստեղծմանը, որը ներառում է նաև ժամանակակից մեքենաներ, սարքավորումներ։

Ծրագրի վերաբերյալ խոսել են ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը:

Տեղեկացնենք, որ 2022 թվականից սկսած՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում իրականացվում է կահույքագործության հմտություններ դասընթացը, որին մինչև 2024 թվականը մասնակցել է 60 անձ։ Դասընթացներն իրակացվում էին «Սևան» ՔԿՀ-ի կողմից տրամադրաված տարածքում, որը հագեցած չէր համապատասխան սարքավորումներով: 2024 թվականի ընթացքում Հայաստանում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և ֆինանսավորմամբ վերանորոգվել է «Սևան» ՔԿՀ-ում գտնվող մոտ 190 քմ տարածք, ինչպես նաև ձեռք են բերվել նոր հաստոցներ և սարքավորումներ։

Այս ծրագիրն իրականացվել է Հայաստանի համար Եվրոպայի Խորհրդի գործողությունների 2021-2026 թթ. ծրագրի շրջանակում՝ ուղղված ընդհանուր բարեփոխումներին»,–ասված է հաղորդագրության մեջ։ 

 Հետևեք մեզ՝ այստեղ

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян