Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պատրաստելու լավագույն միջոցը չպատրաստե՞լն է. ճապոնական խոհանոցի առանձնահատկությունները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճապոնական խոհանոցի պատմությունը սկսվում է նախապատմական ժամանակներից: Ճապոնական կղզիների ամենավաղ բնակիչները հիմնականում կերել են ընկույզ, կաղին, ծովամթերք և վայրի վարազի ու եղջերուի միս, իսկ այդ ամենը եփել ու տապակել են կերամիկական անոթների մեջ:

3-րդ դարում Ճապոնիա է մտել բրնձի մշակումը: Արդյունքում բրինձը դարձել է ամենակարևոր սննդամթերքը, որը դարերի ընթացքում կազմել է գյուղացիության գրեթե ամբողջ սննդակարգի հիմնական մասը: Միևնույն ժամանակ, կղզիախմբում չեն զարգացել ո՛չ կաթնամթերքի, ո՛չ էլ մսի արտադրությունը: Բրնձից շիլա պատրաստելու համար այն եփել են ջրի մեջ կամ շոգեխաշել, իսկ սոսնձային բրինձն օգտագործվել է տոների ժամանակ: Ճապոնական խոհանոցում հնուց նաև ֆերմենտացված ձկնային սննդամթերքն է տարածված եղել: Կլիմայի առանձնահատկություններից ելնելով՝ Ճապոնիայում ալկոհոլի արտադրության միակ հումքը եղել է նույն բրինձը։ Այսինքն, ճապոնական ալկոհոլային խմիչքները հիմնականում ներկայացված են եղել սակեով, որը խմել են սկսած մոտավորապես 5-րդ դարից։ Իսկ մոտ հազար տարի անց հայտնվել է նաև թունդ ալկոհոլային ըմպելիք սյոտուն։

Բուն ճապոնական խոհանոցի ձևավորումը սկիզբ է առել 6-16-րդ դարերում: Այդ ժամանակահատվածի առաջին կեսին Ճապոնիան եղել է չինական ուժեղ ազդեցության տակ, որի շնորհիվ երկիր են մտել ձողիկները, թեյը, տոֆուն, մի քանի տեսակի լապշաները և այլ ուտեստներ: Բացի այդ, չինական (ավելի ճիշտ բուդդայական) ազդեցությունը դարձել է կարևոր գործոն բուսակերային կամ ձկնային սննդակարգերին նախապատվություն տալու գործում, իսկ այս ժամանակահատվածի երկրորդ կեսին սամուրայների դասի վերելքը կանխորոշել է խոհանոցում պարզության ցանկությունը:

13-րդ դարում Ճապոնիայում թեյ խմելու սովորույթը և մշակույթը անասելի ժողովրդական է դարձել: Հայտնվել է թեյի արարողությունը, որի զարգացումը հանգեցրել է կերամիկական սպասքի բարելավմանը, ինչը, իր հերթին, ազդել է սեղան գցելու ավանդույթների վրա, և հիմք է դրվել էլիտար կայսեկի խոհանոցին: Թեյի արարողությունը սկզբնավորել է նաև սեզոնային սննդամթերք մատուցելու ավանդույթը, որը մոդայիկ է նույնիսկ 21-րդ դարում: Եվրոպացիների հետ առևտուրը, որը սկսվել է 15-րդ դարում, Ճապոնիա է բերել բանջարեղենի, քաղցրավենիքի բազմաթիվ նոր տեսակներ, նոր բաղադրատոմսեր և տեխնոլոգիաներ, որոնք փոխել են ճապոնական խոհանոցը:

Էդոյի շրջանը դարձել է ճապոնական խոհանոցի վերափոխման ժամանակաշրջանը. օտարերկրացիների հետ կապի արգելման պատճառով օտար ազդեցության բացակայությունը, առևտրի և արհեստների դասի հարստացումը և խոշոր քաղաքների առաջացումը (Էդո, Կիոտո և Օսակա) նպաստել է արագ սննդի աճին և տարբերակիչ մշակույթի ստեղծմանը։ Հայտնվել են օ-տյան, իդզակյան ճաշարաններ, որտեղ կարելի էր լապշա, սուշի կամ օձաձկան էժան կերակուրներ ուտել: Սոյայի սոուսն այդ ժամանակ մեծ ժողովրդականություն է վայելել, որի շնորհիվ ձևավորվել է ճապոնական խոհարարության ժամանակակից սկզբունքը. «Պատրաստելու լավագույն միջոցը չպատրաստելն է»: Հայտնվել են խոհարարական շատ գրքեր և լավագույն ռեստորանային ուղեցույցները: Միջազգային ինտեգրման մեկնարկից հետո նոր ապրանքներն ու խոհարարական տեխնիկան նոր թափով են մտել Ճապոնիա: Մսի, կաթի և ձկնեղենի օգտագործումը զգալիորեն աճել է, ճապոնացիներն սկսել են հաց ուտել և կաթ խմել: Առաջացել են մի շարք «եվրոպական» և «չինական» խոհանոցներ, որոնք ստեղծել են ճապոնականին խիստ հարմարեցված այնպիսի ուտեստներ, որոնք հետագայում ստացել են ազգային ուտեստի կարգավիճակ, օրինակ՝ ռամենն ու կարին: Բացի դա, ճապոնական խոհանոցը ժողովրդական է դարձել արտերկրում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»